Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏՕՆԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Երկուշաբթի, դեկտեմբերի 8-ի երեկոյեան, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ Վերապատւելի Դկտր. Միշէլ Աղամալեանը տօնական օրերի առիթով շնորհաւորական այցելեցութիւն տւեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին։

Հանդիպմանը ներկայ էր թեմիս առաջնորդի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը։

Շաբաթ, դեկտեմբեր 20-ի առաւօտեան, Ասորի քաղդոնական եկեղեցու նոր առաջնորդ Գերշ. Տ. Իմատ արքեպիսկոպոսը, իր անդրանիկ այցելութիւնը տւեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին։

Տօնական շնորհաւորանքների փոխանակումից յետոյ, Սրբազան Հայրը ուրախութիւն յայտնեց Իմատ արքեպիսկոպոսի այցելութեան առիթով եւ յաջողութիւն մաղթեց իր ստանցնած նոր առաքելութեան մէջ։

Հանդիպմանը ներկայ էին Ասորի արքեպիսկոպոսի օգնական` գերյարգելի Վանիա վարդապետը եւ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ