
Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ս. Ծննդեան տօների առիթով այցելել է իրանահայ նահատակ Ռազմիկ Խաչատրեանի ընտանիքին։
Նախագահը, մեծարելով նահատակի յիշատակը, ընդգծել է, որ երկրի անկախութեան, արժանապատւութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը բոլոր կրօնների ու ազգութիւնների համատեղ զոհաբերութեան արդիւնք է։ Նրա խօսքով՝ քրիստոնեայ նահատակների ներկայութիւնը 8-ամեայ պատերազմի տարիներին ազգային միասնութեան անժխտելի փաստն է։
Փեզեշքիանը երկրի այսօրւայ հզօրութիւնը փոխակապակցւած է համարել նահատակների զոհաբերութեան եւ նրանց ընտանիքների տոկունութեան հետ՝ շեշտելով, որ պետութեան մշտական պարտականութիւնն է արժանի լինել նահատակների արիւնին։
Նշենք, որ այցի ընթացքում Հանարապետութեան նախագահին ընկերակցել է Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:
Լուրը՝ «Ալիք»-ից