Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մոհամմադ Մոխբերի այցը իրանահայ նահատակի ընտանիքին

Իրանում կրօնների համակեցութիւնը պատմական փաստ է

Իսլամական Հանրապետութեան Գերագոյն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ այցելել է իրանահայ նահատակ Անուշաւան Այւազեանի ընտանիքին։

Գերագոյն առաջնորդի խորհրդականին այցի ընթացքում ընկերակցել է Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Մոխբերը հանդիպմանը նշել է, որ Իրանը պատմութեան ընթացքին եղել է տարբեր միաստւածային կրօնների խաղաղ եւ համերաշխ համակեցութեան օրրանը։

Նա ընդգծել է նաեւ, որ կրօնական փոքրամասնութիւնների, այդ թւում՝ քրիստոնեայ նահատակների ընտանիքների նկատմամբ Գերագոյն առաջնորդի շարունակական ուշադրութիւնը՝ միասնութեան, եղբայրութեան եւ փոխադարձ յարգանքի յստակ պատգամ է պարունակում:

Մոխբերը նաեւ շեշտել է, որ քրիստոնեայ եւ այլ կրօնական փոքրամասնութիւնների նահատակների զոհողութիւնները Իսլամական յեղափոխութեան եւ պարտադրւած պատերազմի տարիներին ազգային համերաշխութեան եւ երկրի անկախութեան հանդէպ միասնական նւիրումի վառ վկան է:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ