Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մասնակցութիւնը «Խտրականութիւն, Հալածանք, Նահատակութիւն՝ Միասնաբար Հետևել Քրիստոսի» Միջազգային Համագումարին

Սոյն թւականի 1 – 5 նոյեմբերին, Ալպանիայի մայրաքաղաք՝ Թիրանայում տեղի ունեցաւ կրօնի ազատութեան և մարդկային իրաւունքներին նւիրւած միջազգային մի համագումար՝ «Խտրականութիւն, Հալածանք, Նահատակութիւն՝ Միասնաբար Հետևիլ Քրիստոսի» խորագրով:  Համագումարը կազմակերպւած էր Կլոպըլ Քրիսթյըն Ֆորում-ի կողմից, Ալպանիայի Ողղափառ, Կաթոլիկ և Աւետարանական եկեղեցիների համագործակցութեամբ:

 

170 եկեղեցական և զանազան կազմակերպութիւնների ներկայացուցիչներն իրենց մասնակցութիւնը բերին սոյն համագումարին:  Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը ներկայացրեցին՝ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և Կաթողիկոսութեան Միջ-եկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Յուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսեանը:

Համագումարի ընթացքին, զանազան շրջանների ներկայացուցիչները խօսեցին եկեղեցիների դիմագրաււած դժւարութիւնների մասին:  Ժողովին հրաւիրւած էր Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերպ. Տ. Շահան Արք. Սարգսեանը, որ Հալէպի շրջափակումի պատճառով հնարաւորութիւնը չէր ունեցել ներկայ գտնւելու:  Հայր Յուսիկը հիմնւելով Շահան Սրբազանի փոխանցած տեղեկութիւնների վրայ, ժողովականներին պարզեց Սուրիայի և մանաւանդ Հալէպի քրիստոնէութեան իրավիճակը:  Խօսքի մէջ նա առաջարկեց, որ եկեղեցիներն իրենց ձայնը լսելի դարձնեն պետական շրջաններում՝ դիւանագիտական լուծումներ գտնելու, եկեղեցիներին թիկունք կանգնելու՝ բարոյապէս ու նիւթապէս, և քրիստոնեայ-իսլամ համագործակցութիւնը ամրապնդելու:  Սեպուհ Սրբազանը իր կարգին խօսեց Իրանի հայկական համայնքի մասին, բացատրելով նախայեղափոխութիւն և յետյեղափոխութիւն ժամանակահատւածներում փոքրամասութիւնների կրօնական կեանքի հետ կապւած երևոյթների մասին և նշեց թէ ամենուրէք հարցեր գոյութիւն ունեն, սակայն երկխօսութիւնը լաւագոյն միջոցն է դուրս գալու այդ դժւարութիւններից:

Ժողովի աւարտին հրապարակւեց մի հաղորդագրութիւն, որ կոչ է ուղղում պետութիւններին և կրօններին, որպէսզի լինեն հանդուրժող և պաշտպանեն մարդկային իրաւունքները, նաև եկեղեցիներին՝ որպէսզի յանձնառու լինեն, դառնան աղօթակից և օգտակար հանդիսանան իրենց տառապեալ եղբայրներին ու քոյրերին:

Համագումարի ընթացքին Սեպուհ Սրաբազանը անձամբ, Ալպանիայի Արքեպիսկոպոսին, ինչպէս նաև նախագահին, փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի բարեմաղթութիւնները:

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ