
Երկուշաբթի, 29 դեկտեմբեր 2025 թւականին, Ամանորեայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհրանի Կրթադաստիարակչութեան 6-րդ շրջանի միջն. օղակի Ուսումնական հարցերով տեղակալ՝ պրն. Էյնին եւ տարր. օղակի Ուսումնական հարցերով տեղակալ՝ պրն. Եադէգարին շնորհաւորական այցելութեամբ, հանդիպում ունեցան Ազգ. Առաջնորդարանում, որտեղ հիւրերին դիմաւորեցին Թեմակալ Առաջնորդի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, տօնական օրերի առիթով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ պրն. Հայկ Տէր Մկրտչեանը, Կրթական խորհրդի ատենապետուհի Կարինէ Բալըքճեանը, Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը եւ «Արաքս» դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանը:

Երկուշաբթի, 29 դեկտեմբեր 2025 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Նոր տարւայ դիմաւորման հանդիսութիւն եւ Ազգ. Առաջնորդարանի պաշտօնէութիւնը մտերմիկ մթնոլորտում հրաժեշտ տւեց 2025 թւականին:

Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ Յունւար 1-ի առաւօտեան, օրհնութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում:

Եւս մէկ տարի անցաւ եւ շուտով 2025 թւականն անցնելու է պատմութեան գիրկը: Մէկ տարի, որտեղ բազմաթիւ դժւարութիւններին ու խոչընդոտներին դիմագրաւելուն զուգահեռ, մեր անհատական ու հաւաքական կեանքից չբացակայեցին ուրախութիւնն ու յաջողութիւնը, միմեանց սատարելու եւ թեւ ու թիկունք հանդիսանալու կամքի դրսեւորումը եւ մի խօսքով այնպիսի իրագործումներ, որոնք ի կատար են ածւում մեր համայնքներում՝ ազգային, եկեղեցական, կրթական, մշակութային ու մարդասիրական բնագաւառներում:

Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով, սրտանց ողջունում եւ շնորհաւորում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ եւ Աստծուց հայցում բոլորիդ առողջութիւն եւ յաջողութիւն:

Հինգշաբթի, 25 դեկտեմբեր 2025 թւականին, նախաձեռնութեամբ՝ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ համագործակցութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում՝ համայնքիս անդամների խուռներամ մասնակցութեամբ, տեղի ունեցաւ ինքնաթղթերի վերանորոգման եւ Նոտարական գրասենեակին (ثبت احوال) առնչւող ծառայութիւնների «Սպասարկութեան Սեղան»-ը:

Իրանում կրօնների համակեցութիւնը պատմական փաստ է
Իսլամական Հանրապետութեան Գերագոյն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ այցելել է իրանահայ նահատակ Անուշաւան Այւազեանի ընտանիքին։

Սուրբ Ծննդեան տօնը կանխող աւագ տօներից է Ս. Ստեփանոս Նախավկայի տօնը, որի առիթով Թեհրանի Հայոց Թեմում, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից յայտարարւել է, որպէս Սարկաւագաց, դպրաց եւ երգեցիկ խմբերի տօն։

Այսու Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, չորեքշաբթի 31 դեկտեմբեր 2025-ին, Նոր Տարւայ գիշերւայ առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի հետեւեալ եկեղեցիներում՝
• Ս. Սարգիս եկեղեցի
• Ս. Աստւածածին եկեղեցի
• Սրբ. Թարգմանչաց եկեղեցի
• Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
• Սրբ. Վարդանանց եկեղեցի
• Ս. Մինաս եկեղեցի