Ի գիտութիւն մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ նորընտիր Թեմական Խորհուրդը յառաջիկայ օրերում նշանակելու է Խորհրդի ենթակայ ազգային մարմինների անձնակազմերը: Ուստի խնդրում ենք համագործակցելու ցանկութիւն ունեցող հայրենակիցները դիմումնագիր ներկայացնելու համար մինչեւ թւականիս օգոստոսի 20-ը, դիմեն Ազգային Առաջնորդարանի համար 7 գրասենեակ:
Ցաւօք, մէկ անգամ եւս ականատեսը եղանք Սիոնիստական ռեժիմի հերթական ահաբեկչական յարձակմանը Թեհրանում, որին զոհ գնացին Իսլամական դիմադրութեան ՀԱՄԱՍ շարժման Քաղաքական գրասենեակի ղեկավար Իսմաիլ Հանիէն եւ նրա թիկնապահը:
Ահաբեկչութեան ցանկացած դրսեւորում աներկբայ անընդունելի ու դատապարտելի է բոլոր կրօններում: Ուստի խստօրէն դատապարտում ենք նման ահաբեկչական արարքները եւ Գազայում ու Պաղեստինում իրագործւող անմարդկային յանցագործութիւնները:
Աղօթում ենք համայն աշխարհի խաղաղութեան ի խնդիր:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԵՒ Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ցաւօք, վերջին օրերին ականատես եղանք Փարիզում կայացող Օլիմպիական խաղերի բացման արարողութեան ընթացքին, քրիստոնէութեան եւ տէրունի սրբութիւնների նկատմամբ ցուցաբերւած անարգանքին, որը դժգոհութիւն եւ ցասում առաջացրեց:
Այսու, որպէս եկեղեցի, համայնք եւ Թեմի Առաջնորդ, խստիւ դատապարտում ենք ցուցաբերւած կրօնական սրբութիւնների սրբապղծման արարքը եւ զգաստութեան ենք հրաւիրում օլիմպիական խաղերի կազմակերպիչներին եւ պահանջում՝ ներողութիւն խնդրել քրիստոնեայ աշխարհից։
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեմական խորհրդի գործունէութեան շրջանն աւարտւելով, շրջանաւարտ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը գնահատեց Խորհրդին ենթակայ խորուրդների եւ մարմինների ծաւալած 32-ամսեայ դրական գործունէութիւնը:
Այդ առիթով, ստորեւ ներկայացւում է իւրաքանչիւր մարմնի եւ խորհրդի գործունէութեան ամփոփ զեկոյցը՝
Շաբաթ 27 յուլիս 2024 թւականին, ազգային առաջնորդարանի դահլիճում շարունակւեց Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 17-րդ նստաշրջանի երկրորդ նիստը: Ժողովը գումարւեց 35 պատգամաւորների ներկայութեամբ եւ նախորդ շրջանի Թեմական խորհրդի 32-ամսեայ, ինչպէս նաեւ Կրօնական խորհրդի գործունէութեան մասին բանաձեւերը ունկնդրելու եւ առաջարկների լսումների օրակարգով: Նիստը նախագահում էր ՊԺ ատենապետ Սուրիկ Աբնուսեանը:
Շաբաթ, թւականիս յուլիսի 27-ին, հայոց ազգային «Արաքս» դպրոց այցելեցին Հայաստանի Հանրապետութիւնից ժամանած, պարսկերէն թեքումով դպրոցների տնօրէններ եւ պարսկերէն լեզու դասաւանդող՝ ուսուցիչներ:
Նրանց ուղեկցում էր Իսլամական մշակոյթի եւ կապերի կազմակերպութեան պատասխանատուն։
Հինգշաբթի, 25 յուլիս 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին Հայաստանից Թեհրան ժամանած Հայկական համալսարանի շուրջ 80 ուսանողներ եւ շրջանաւարտներ: Խմբին ուղեկցում էին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպութեան հիմնադիր խմբի ներկայացուցիչներ՝ քաղաքագէտ Էդգար Էլբակեանը, քաղտնտեսագէտ Հրանտ Միքայէլեանը եւ արեւելագետ Սերգէյ Մելքոնեանը:
Վերջին շաբաթւայ ընթացքում, Թ.Հ.Թ. 17-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի դիւանի հրաւէրով, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեցին նորընտիր Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի անդրանիկ նիստերը:
Շաբաթ 20 յուլիս 2024 թւականին, ազգային առաջնորդարանի դահլիճում շարունակւեց Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի չորրորդ նիստը, որը գումարւեց ներկայութեամբ 37 պատգամաւորների եւ նախագահութեամբ 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանի:
Երկուշաբթի, 8 յուլիս 2024 թւականին, Թեհրանում, իր մահկանացուն կնքեց Թեհրանի Հայոց Թեմում շուրջ 6 տասնամեակ ծառայած հոգեւորական, 92-ամեայ Արժ. Տ. Վարազդատ Աւագ Քհնյ. Քեշիշեանը: