Խոր ցաւով եւ ընդվզումով իմացանք անմարդկային եւ խիստ դատապարտելի այն յարձակումը, որ կատարւեց մի քանի օրեր առաջ, Նոր Ջուղայի մեր Առաջնորդ հայր սուրբին եւ իր մեքենայի վրայ եւ ազգային կառոյցի ականաւոր ազգայիններից պրն. Վարուժան Մինասեանի վրայ ծանրօրէն վիրաւորելով նրան։
Թւականիս, շաբաթ սեպտեմբերի 23-ին, Իրանում գործող բոլոր դպրոցներում բազմամարդ եւ տօնական տրամադրութիւն էր տիրում: Միլիոնաւոր աշակերտներ, այդ թւում իրանահայ աշակերտ-աշակերտուհիներ, նշում էին 2017-2018 թւականի ուսումնական տարւայ առաջին զանգը:
Թւականիս շաբաթ, սեպտեմբերի 23-ին, Իրանի դպրոցներում, այդ թւում, նաեւ, Թեհրանի հայոց դպրոցներում մեկնարկեց նոր ուսումնական տարին:
Շաբաթ սեպտեմբերի 23-ի առաւօտեան, Սրբազան Հօր եւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորի ներկայութեամբ «Նայիրի-Սողոմոնեան» միջնակարգ դպրոցի զանգով մեկնարկը տրւեց 2017-18 ուսումնական տարեշրջանի:
Ուրբաթ, սեպտեմբերի 22-ի առաւօտեան Հայաստանի Հանրապետութեան անկախ պետականութեան վերականգնման 26-րդ ամեակի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք:
Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,
Անհուն ուրախութեամբ եւ անկեղծ հպարտութեամբ ողջունում եմ ձեզ բոլորդ այս առաւօտ, երբ դպրոցական 2017-2018 վերամուտի առաջին այս պահին, լսում էք առաջին զանգն ու ձեզ սիրող տեսուչի, փոխ-տեսուչի եւ պատասխանատուների ողջոյնի խօսքերը, առաւել, երբ կրկին անգամ, որպէս դասընկերներ տեսնում էք միմեանց իբրեւ մէկ ընտանիքի անդամներ, ամբողջ մի տարի, միասնաբար սորվելու, զրուցելու եւ խաղալու։
Շատ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,
Բարի գալուստ եմ ասում բոլորիդ եւ յաջողութիւն ցանկանում ձեզ։
Չորեքշաբթի 20 Սեպտեմբեր 2017-ին Ազգային Առաջնորդարանում հանդիպում տեղի ունեցաւ Թեմական Խորհրդի ներկայացուցիչների եւ Ի.Ի.Հ. Առաջնորդութեան եւ Մշակոյթի նախարարութեան կրօնական փոքրամասութիւնների բաժնի պետի հետ։
Երեքշաբթի 19 Սեպտեմբեր 2017-ին Թ. Հ. Թ. Թեմական եւ Կրթական Խորհրդի ներկայացուցիչները այցելեցին Նայիրի-Սողոմոնեան դպրոց։
Ջերմօրէն կողջունենք Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովը «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատւութիւն» խորագրին տակ դնելու ճիշտ որոշումը. եւ կը յուսանք, որ ներկայ համաժողովը կը դառնայ Հայաստան-Սփիւռք իրապաշտ երկխօսութեան եւ համահայկական խնդիրներու ու մարտահրաւէրներու լուրջ քննարկման եզակի առիթ: