Թւականիս երկուշաբթի սեպտեմբերի 11-ի առաւօտեան, Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Առաջնորդարանի դահլիճում ընդունեց քանադահայ մի խումբ զբօսաշրջիկների:
Կիրակի 10 սեպտեմբեր 2017-ի յետ միջօրէին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հանդիպեց Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի եւ Եկեղեցասէր Կանանց Միութեան վարչութեան։
Իրանի 49-րդ Համահայկական խաղերը նւիրւած են լինելու «Ակունք» կենտրոնի հիմնադրման 20-ամեակին:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ Ս. Աստւածածին եկեղեցու գմբէթի եւ այլ մասերի վերանորոգութիւնը աւարտւել է եւ այժմ ներքին դասաւորումներն են կատարւում։
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 17 սեպտեմբեր 2017-ի Խաչվերաց է, այսինքն Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
՛՛Որովհետեւ բոլորդ էլ Աստծու որդիներ եղաք՝ հաւատալով Յիսուս Քրիստոսին։ Մի անգամ որ Քրիստոսին միանալով մկրտւեցիք, այլեւս Քրիստոսն է, որ ապրում է ձեր մէջ։ Այլեւս խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ստրուկի եւ ո՛չ ազատ մարդու, ոչ էլ արուի եւ էգի միջեւ, որովհետեւ Քրիստոսին միանալով բոլորդ էլ մէկ եղաք ՛՛։(Գղ. 3։25-28)
Միասնաբար, 18-50 տարեկան հայորդիներ, մասնակցենք «Համագաղութային Արեան Նմուշահաւաք»-ին:
Թւականիս 6 Սեպտեմբերին, չորքեքշաբթի առաւօտեան, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Տ.Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որպէս դասախօս, իր մասնակցութիւնը բերեց գիտութեան նախարարութեան հումանիտար գիտութիւնների կենտրոնի Իմամ Ալիի կեանք ու գործունէութեան ուսումնասիրութեան բաժնի կազմակերպած համագումարին։
Երեքշաբթի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբը ունեցաւ իր Անդրանիկ նիստը։ Ներկայ էր նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանը։
Զօրավար Հոսէյն Ռահիմին Թեհրանի իրաւապահ ուժերի հրամանատար է նշանակւել: