Շատ սիրելի եւ թանկագին աշակերտներ, աշակերտուհիներ,
Մեր եկեղեցու հայրերը տարւայ ընթացքում տաղաւար կոչւած հինգ մեծ տօների յաջորդող օրը նւիրել ու յատկացրել են մեզանից մարմնաւորապէս բաժանւած ննջեցեալների հոգիների յիշատակման, նրանց համար աղօթք բարձրացնելու, Աստծու ողորմութիւնը հայցելու, նրանց փրկութեան համար պատարագ մատուցելու եւ հոգեհանգստեան պաշտօն կատարելու եւ նրանց հոգիների համար յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն խնդրելու:
Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:
Այաթուլահ Ալի Խամենէի
Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ
Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան
Երեքշաբթի 18 Ապրիլ 2017-ի կէսօրին Սրբազան հայրն ընդունեց Հայոց Ցեղասպանութեան 102-ամեակի առիթով կեանքի կոչւած յանձնախմբի ատենապետ՝ պրն. Ալէքս Կարապետեանին ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի կապ՝ պրն. Հարմիկ Աւետեանի։
Երեքշաբթի 18 Ապրիլ 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Լիբանանեան Մարայա պարբերաթերթի խմբագրապետ պրն. Ֆատի Իսմայիլ Բուդիէհ, որ եկած էր յատուկ հարցազրոյց ունենալու Սրբազան հօր հետ Իսլամական Յեղափոխութեան հանգուցեալ հոգեւոր առաջնորդ Իմամ Խումէյնու նւիրւած մի թիւի հրատարակութեան առիթով։
Աւագ Ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 24 ապրիլ 2017-ի առաւօտեան եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու առաջնորդանիստ Ս. Սարգիս Մայր եկեղեցում ի յիշատակ մեր առաւել քան մէկ ու կէս միլիոն նահատակների, որոնք տեսակ-տեսակ տանջանքների ենթարկւելով նահատակւեցին ցեղասպան թուրքիոյ կողմից իրենց հաւատքի եւ հայրենիքի համար:
Շաբաթ 15 Ապրիլ 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Հ. Հ. Սպորտի նախարարի խորհրդական եւ բասկեթբոլի ազգային հաւաքական կազմի պատասխանատու անդամ՝ պրն. Եղիշէ Դաւթեանին, ընկերակցութեամբ ՀՄԱԿ-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ պրն. Գէորգ Վարդանեանի եւ պրն. Սերժիկ Մեհրաբեանի։
Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են աօաւօտեան և իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ: