Թւականիս շաբաթ Ապրիլի 1-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից և երկրորդ լուսաւորիչ՝ Ս. Գրիգոր Պարթև Հայրապետի չարչարանքների և խոր Վիրապ մտնելու յիշատակի տօնն էր:
Այսու յայտարարում ենք մեր ժողովրդի զաւակներին, թէ յառաջիկայ ուրբաթ 7 ապրիլի 2017-ի առաւօտեան յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի Թեմիս բոլոր եկեղեցիներում կատարւելու է հոգեհանգստեան արարողութիւն, 2016-ի ապրիլի քառօրեայ պատերազմին նահատակւած հայ զինւորների հոգիների խաղաղութեան համար:
Թւականիս երեքշաբթի մարտի 28-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, , նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:
Թւականիս երեքշաբթի Մարտի 28-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Սմբատ Յակոբեանին:
Այսու յայտնում ենք Թեհրանի Թեմի մեր սիրելի ժողովրդին, որ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի յիշատակման յանձնախումբն ընտրւել է հետեւեալ ցանկով`
Թւականիս երեքշաբթի մարտի 21-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արևագալի արարողութիւն, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և մասնակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, բոլոր քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:
Հինգշաբթի մարտի 16-ի առաւօտեան, Թեհրանի քաղաապետարանի մասնաճիւղերից՝ «Վալի Նեմաթան» Հաստատութեան ներկայացուցիչներն այցելեցին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Չորեքշաբթի Մարտի 15-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Գերմանախօս եկեղեցու վերապատւելի՝ Քիրսթընին։
Այսու յայտնում ենք Զէյթուն քաղաքամասի մեր ժողովրդի հաւատացեալ զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 1 Ապրիլ 2017-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին. այս առիթով, շաբաթ 1 Ապրիլ 2017-ին Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւելու է եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ:
Այաթուլահ Ալի Խամենէի
Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ
Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան