«ԱԼԻՔ» - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով՝ մարդու իրաւունքների հռչակագրի հարցերով հանրապետութեան նախագահի խորհրդական դոկտ. Էլհամ Ամինզադէն եւ կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների հարցով հանր. նախագահի յատուկ օգնական հոջ. Իւնեսիի գրասենեակի պատասխանատու պրն. Եազդին հինգշաբթի յունւարի 5-ին այցելեցին ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ու ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:
«Ալիք» - Հանրապետութեան նախագահի տեղակալ եւ Մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի կազմակերպութեան նախագահ՝ դոկտ. Զահրա Ահմադիփուրը, ընկերակցութեամբ կազմակերպութեան տեղակալ՝ Մոհամադ Հասան Թալեբեանի եւ պատկան պատասխանատուների, երեքշաբթի դեկտեմբերի 27-ի առաւօտեան այցելեցին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցին, եկեղեցու շրջափակում գտնւող «Արտակ Մանուկեան» թանգարանը, ուր եւ հաստատւած է Իրանի պատմական եկեղեցիների համաշխարհային ժառանգութեան կենտրոնը:
Թւականիս, երկուշաբթի 10 յունւարի երեկոյեան ժամը 7:00-ին, Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հիւրընկալեց Հ. Հ. Ազգային Ժողովի փոխ նախագահ պրն. Էդվարդ Շարմազանովին, որը պաշտօնական հանգամանքով եկել էր ցաւակցելու այաթ. Հաշեմի Ռաֆսանջանու մահւան տխուր առիթով:
Իրանական «Համշահրի» օրաթերթն իր կիրակի յունւարի 8-ի համարի 3-րդ էջում «Անդրադարձ Թեհրանի եկեղեցիներին եւ քրիստոնեայ քաղաքացիներին» խորագրով յօդւած է հրապարակել: Յօդւածում կարդում ենք՝
Այաթուլահ Ալի Խամենէի
Հոգեւոր Առաջնորդ Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ
Առաջնորդ Իրանի Իսլամական Յեղափոխութեան
Չորեքշաբթի, յունւարի 4-ին, Թեհրանի քաղաքապետարանի եւ «Միլադ» աշտարակի համալիրի նախաձեռնութեամբ Թեհրանի քրիստոնեայ հայ եւ ասորի համայնքների Իրան-Իրաք պարտադրեալ պատրեազմում նահատակւած կամ վիրաւորւած ընտանիքների մասնակցութեամբ Նոր-Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով տեղի ունեցաւ տօնական երեկոյթ:
Չորեքշաբթի յունւարի 4-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց պրն. Փոլ Սալիհ Գէլէգէնին ընկերակցութեամբ պրն. Գէորգ Ղազարեանի:
Երկուշաբթի յունւարի 2-ի առաւօտեան, Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետ՝ տկն. Փառւազի Մողադամը այցելեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Թւականիս երեքշաբթի 3 յունւարի առաւօտեան թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հրաւիրել էր թեմիս քահանայ հայրերին Նոր-Տարւայ առիթով Միասնաբար խորհրդակցելու և տօնական օրերի խորհրդի մասին իր մտորումները փոխանցելու:
Զարմանքով կարդացինք արտասահմանիան քրիստոնէական մի լրատւական կայքում տեղադրւած այն լուրերը, որոնք անտեղի եւ բացարձակապէս ճշմարտութեան չհամապատասխանող տեղեկութիւններ են փոխանցում, կապւած 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին։