
Կիրակի՝ սեպտեմբերի 21-ի առաւօտեան, թեմիս բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. Պատարագի, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ Հ.Հ. պետական դրօշի օրհնութիւն՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34-րդ ամեակի առիթով:

«Որեւէ ազգի համար իր անկախութիւնը սրբազան արժէք է ու իրաւունք եւ միաժամանակ անոր առողջ ու հզօր պահպանումը նւիրական պարտաւորութիւն է։ Այսպէ՛ս եղած է միշտ մեր ժողովուրդին համար, երբ իր անկախութիւնը պատմութեան ամենէն դշխեմ պայմաններուն մէջ վերահաստատած է։ Այսպէ՛ս եղած է նաեւ Մայիս 28-ով յատկանշւող Հայաստանի Հանրապետութեան անկախութեան վերակերտումը։ Անկախութիւնը ծով զոհողութեամբ ու հաւաքական յանձնառութեամբ, ի պահանջել հարկին նաեւ արեան վկայութեամբ կը կերտւի։

Այսու ուրախութեամբ մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 21 սեպտեմբեր 2025 թւականի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեան եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

«Թեհրան» համալսարանի մշակութային ու հասարակական հարցերի վարչութիւնը, «بنیاد حامیان» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին՝ «Մէկ օր Թեհրանի համալսարանում» ծրագիրը, որի նպատակն էր, հնարաւորութիւն ընձեռնել Թեհրանի դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներին ծանօթանալու համալսարանի կառոյցին, ֆակուլտետներին, հետազօտական կենտրոններին եւ այլնին։

Կարիքաւորներին Օժանդակող մարմինն ըստ իր առաքելութեան՝ բարեսիրական աշխատանքների շարանում՝ շաբաթ, թւականիս սեպտեմբերի 13-ին, իր հովանաւորութեան ներքոյ գտնւող՝ թւով 50 աշակերտ-ուհիներին նւիրեց դպրոցական պարագաներ՝ ուսապարկեր, գրենական պիտոյքներ նաեւ կօշիկներ։

Կիրակի, 14 սեպտեմբեր 2025 թւականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը հինգ տաղաւար տօներից վերջինն է, որը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-ից-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։

Թեհրանի հայոց թեմի 17-րդ գումարման Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստը անցկացրեց շաբաթ՝ սեպտեմբերի 13-ին, դոկտ. Աեւակ Հաթամեանի ատենապետութեամբ:

56 տարիներ է ինչ իրանահայ համայնքում, նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան իրականացւում են Համահայկական մարզական խաղերը, որոնք իւրայատուկ աշխուժութիւն են պարգեւում ոչ միայն համայնքների մարզական կեանքին, այլ նաեւ իրանահայ համայնքին: