Դասախօսութիւն «Ա.Աւետիսեան» Ազգային Բուժարանում
19-22 հոկտեմբեր 2016-ին, Կիպրոսի Փարալիմնի քաղաքում տեղի ունեցաւ Ուղղափառ եկեղեցիների երկու ընտանիքներին (Քաղկեդոնական ու Ոչ-քաղկեդոնական) եւ Աստւածաշունչի Միացեալ Ընկերութեանց (UBS) միջեւ համագործակցութեան աշխատանքները համակարգող յանձնախմբի տարեկան ժողովը։
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 30 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում յընթացս Ս. եւ անմահ պատարագի կատարւելու է եկեղեցւոյս նւիրած ադամանդակոռ Խաչի օրհնութեան եւ օծման արարողութիւնը ձեռամբ՝ թեմիս Առաջնորդ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆի։
Երեքշաբթի թւականիս 25 հոկտեմբերի առաւօտեան, թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ոստիկանութեան Հանգստի կոչւած գլխաւոր ասպետ եւ ներկայիս Աստւածաբանութեան դասախօս՝ պրն. Ջալալվանդը եւ Աշուրայի կամփէյնի աւագ քարտուղար՝ Սէյէդ Ղասէմ Միր Նաբին։
2016-2017 ուսումնական տարեշրջանի սկզբին, երկուշաբթի, հոկտեմբերի 24-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց նաև Հայոց Ազգային «Թունեան» և «Թովմասեան» միջ. դպրոցներ:
2016-2017 ուսումնական տարեշրջանի սկզբին, երկուշաբթի, հոկտեմբերի 24-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց նաև Հայոց Ազգային «Թունեան» տարր. դպրոց:
2016-2017 ուսումնական տարեշրջանի սկզբին, երկուշաբթի, հոկտեմբերի 24-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց Հայոց Ազգային «Սասուն» մանկապարտէզ:
Երկուշաբթի, հոկտեմբերի 17-ից սկսւել են Թեհրանի Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու նորոգութիւնները:
2016-2017 ուսումնական տարեշրջանի սկզբին, շաբաթ, հոկտեմբերի 22-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց «Մարիամ Հաստատութիւն»:
Ուրախութեամբ յայտնում ենք իրանահայ մեր գաղութին ընդհանրապէս եւ, թեհրանահայ մեր ժողովրդի զաւակներին մասնաւորապէս, որ յառաջիկայ դեկտեմբերի 12-ին Ս. Աթոռիս վեհափառ հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս շնորհաբեր այցելութիւն է տալու իրանահայ համայնքին։