Հինգշաբթի 6 հոկտեմբեր 2016-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի նաև միջազգային հիւրերին, որոնք Քրուաթիայից եկած՝ իսլամ-քրիստոնեայ պատւիրակութիւն էր, գլխաւորութեամբ Քրուաթիոյ ՄիւՖթի՝ դոկտ. Ազիզ Հասանովիչի եւ միջ-կրօնական երկխօսութեան կենտրոնի տնօրէն Հոջաթուլիսլամ դոկտ. Մուհամեդ Մահդի Թասխիրիի։
Հինգշաբթի 6 հոկտեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց մի խումբ եւրոպացի ուսանողներ եւ փրոֆէսորներ, որոնք յատուկ առաքելութեամբ ու պետական հովանաւորութեամբ այցելում են Իրան։ Նրանք արդէն եղել են Ուրմիա, այնուհետ Ս. Ստեփանոսի ու Ս. Թադէի վանքերը եւ Խոյի Ս. Սարգիս եկեղեցին։
Հինգշաբթի 6 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանում կազմակերպւած Իրան-Հայաստան ցուցահանդէսին մասնակցող Սիրիահայ Միութեան ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում տեղադրած իրենց գործատեղիներում արտադրած ապրանքատեսակներով ներկայացնում էին վիրաւոր սիրիահայ գաղութը։
Սիրելի Հայրենակիցներ,
Այսու յայտնում ենք՝ Ազգային Առաջնորդարանն արձակ է լինելու թւականիս Հինգշաբթի, Հոկտեմբերի 13-ին (Մեհրի 22-ին)
Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսման սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով Ս. Սարգիս եկեղեցում, ուրբաթ 7 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան, յաւարտ Ս. պատարագի, տեղի ունեցաւ հանդիսաւոր հոգեհանգստեան արարողութիւն պատերազմի հայ նահատակների եւ ընդհանրապէս նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Չորեքշաբթի 5 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան Թեհրանի ցուցահանդէսների մնայուն վայրում տեղի ունեցաւ բացումը «Հայաստան Էքսպօ 2016 Առաջին Ցուցահանդէսին»:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի, 16 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան յընթացս Ս. եւ անմահ պատարագի տեղի ունենալու է դպիրի եւ կիսասարկաւագների ձեռնադրութիւն ձեռամբ թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում։
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի ատենապետ Տիար Ռուբիկ Կարապետեանի, չորեքշաբթի 5 հոկտեմբեր 2016-ին այցելեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, հանդիպեց եկեղեցու խորհրդի անդամների հետ եւ միասին վերահասու եղան քաղաքապետարանի կողմից իրագործւած եկեղեցու շրջափակի սալահատակումին։
Ոչ-հայկական դպրոցների հայ աշակերտների համար՝
Դու քաջ հերոս ու պալատական, աշխատող ձեռք ու ստեղծող միտք, Աստւածապաշտ ու հայրենասէր, Քրիստոսատրոփ ու ազգամեծար, խորաթափանց ու խորագէտ, տագնապող սիրտ ու խռովեալ հոգի, ո՛վ մեծասքանչ ու մեծատառ անո՛ւն Մեսրոպ՝ Մաշտոցն ես դու։