Այսու մեր թանկագին հայրենակիցների ուշադրութեան ենք յանձնում, որ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան միջոցով ստացել ենք Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութեան, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միութեան «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» 2016 թւականի մրցանակաբախշութեան տեղեկատւական փաթեթը, յայտարարութեան տեքստը եւ յայտերը։
Ցանկացողները տեղեկութիւնների համար կարող են դիտել հետևեալ ֆայլերը՝
Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի տարեկան «Հայ Գրքի» ցուցահանդէսը, 2016 թւին սկսւեց հոկտեմբերի 20-ից, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում և շարունակւեց մինչև հոկտեմբերի 30-ը: Ցուցահանդէս այցելելեցին հարիւրաւոր հայրենակիցներ: Առանձին ծրագրով, ցուցահանդէս են այցելել նաև Հայոց Ազգային Դպրոցների աշակերտ-ուհիները:
2016-2017 ուսումնական տարեշրջանի վերամուտին, հայոց ազգային դպրոցների աշակերտ-ուհիները, նաև «Ալբորզ Նօ» դպրոցի հայ աշակերտները մասնակցեցին Ս. Հաղորդութեան արարողութեան Ս. Սարգիս և Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, ուսման տարին վերսկսելու Աստծոյ Օրհնութեամբ:
Կիրակի 30 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ խաչի օրհնութիւն եւ օծում համաձայն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Ծիսական Մեծ Մաշտոցում բովանդակւած մեր սրբազան հայրերի կողմից կարգաւորւած յատուկ խաչի օրհնութեան եւ օծման Կանոնին. ձեռամբ՝ Թեհրանի Թեմի բազմերախտ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի։
Շաբաթ 29 հոկտեմբեր 2016-ի կէսօրին Առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց դկտ. Մոհամադ Հոջաթփանահին եւ դկտ. Մոհամադ Շահրամին առաջնորդութեամբ Տիար Արա Շահնազարեանի։
Շաբաթ 29 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի տկն. Անգինէ Մարգարեանին։
Հոկտեմբերի 14, 2016-ին, Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յատուկ հարցազրոյց շնորհեց Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի հետ: Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:
2016-2017 ուսումնական տարեշրջանի սկզբին, չորեքշաբթի, հոկտեմբերի 26-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց նաև Հայոց Ազգային «Նայիրի-սողոմոնեան» միջ. դպրոց:
2016-2017 ուսումնական տարեշրջանի սկզբին, չորեքշաբթի, հոկտեմբերի 26-ի առաւօտեան, թեմիս բարեխնամ առաջնորդն այցելեց Հայոց Ազգային «Նայիրի» տարր. դպրոց:
Մի շաբաթ է, որ սկսւել են Թեհրանի Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու նորոգութիւնները, որոնք կատարւում են Քաղաքապետարանի 8-րդ շրջանի միջոցով: