Ուրախութեամբ յայտնում ենք, որ սոյն թւականի դեկտեմբեր ամսին Թեհրան է ժամանելու Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, հովանաւորելու իր ընտրութեան և օծման 20-ամեակի հանդիսութեանց:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 14 օգոստոս 2016-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
«Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի խաղագետնի վերակառուցման մասին լուրը հրապարակւելով, Թեհրանի Հայոց թեմի Յարաբերական մարմնի ներկայացուցիչը զրոյց է ունեցել Թեհրանի Քաղաքի Բարեկարգման և Գեղեցկացման Կազմակերպութեան գործադիր տնօրէնի տեղակալ՝ դոկտ. Քէյհան Մոհամմեդխանիի հետ:
Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան Նախարարութեան կազմակերպութեամբ, օգոստոսի 1-ից 5-ը, Երևանում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ Կրթական Խորհրդաժողովը:
Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան և Շուշիի Անի Փլազա հիւրանոցի միասնական ջանքերով արդէն 5-րդ տարին է ինչ կազմակերպւում է «Ասմունքի Մրցութիւն» Արցախի արծւաբոյն Շուշիում, որին իրենց մասնակցութիւնն են բերում նաև Թեհրանահայ աշակերտները:
Ալիք - Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած Դաստիարակչական Յանձնախմբի անդամներն են՝ Քլարա Աղախանեանը, Նազիկ Բալըֆճեանը, Բեսի Յովհաննիսեանը, Քամելիա Շիրւանեանը և Ստելլա Ասլանեանը:
Ալիք - Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի կեանքի կոչման հիմնական նպատակը հայ նոր սերնդի մօտ հետաքրքրութիւն եւ սէր առաջացնելն է մշակութային աշխատանքների նկատմամբ եւ նրանց կառչած պահելն է հայ մշակոյթին:
Ալիք – Կրթական Խորհրդի Ուսման Մակարդակն Ուսումնասիրող Յանձնախումբը, որի նպատակն է զանազան գիտական աշխատութիւններով ուսումնասիրել հայոց դպրոցներում կրթական մակարդակի որակը եւ այն բարձրացնել համապատասխան առաջադրանքների հիման վրայ եւ ներկայացնել Կրթական խորհրդին։
Ալիք - Կրթական Խորհրդի Մարզական Յանձնախմբի կազմի անդամներն են՝
Հենրի Քսաչիքեան, Լուդւիկ Նազարեան, Գայիանէ Ազիզեան, Կարօ Մանսուրեան, Ժենիա Սուքիասեան, Հերոս Աւանէսեան