Ուրբաթ, սեպտեմբերի 2-ին, «Նիաւարան» մշակոյթի պալատի կենտրոններում ընթացող միջոցառումների շարանում, բացումը կատարւեց իրանահայ արւեստագէտների աւագ սերնդին պատկանող, լոնդոնաբնակ գեղանկարիչ, միջազգային ճանաչւած արւեստագէտ-ճարտարապետ՝ Էդման Այւազեանի աշխատանքների ցուցահանդէսը, «Հայրենիքիս երանգները» անւանումով:
Հինգշաբթի, սեպտեմբերի 1-ի առաւօտեան, Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը պատասխանեց «Թարիխ Անլայն» իրանական լրատւական կայքի հաղորդավար՝ դկտր. Ալիռեզա Շոքուհի հարցումներին:
Այսու տեղեկացնում ենք որ՝
Խաչվերաց Տօնի առիթով
Թւականիս Կիրակի, Սեպտեմբերի 11-ին (Շահրիւարի 21-ին)
Ազգային Առաջնորդարանն արձակ է:
Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 11 սեպտեմբեր 2016-ի Խաչվերաց է, այսինքն Տօն՝ վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
- Ի՞նչ է լինելու մեր վիճակը Սրբազան հայր, ամէն մարդ գնում է. այս հարցով ինձ դիմեց մի հայորդի, երբ Սասուն քաղաքամասում ցաւակցական այցելութիւն էի տալիս մի աղետահար ընտանիքի։
Թեհրանի հայոց թեմի Յարաբերական մարմինը շարունակելով Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների վարչութեան հետ իր զրոյցների շարանը, որոշ տեղեկութիւններ է ստացել վերջին մէկ ու կէս տարւայ ընթացքում վարչութեան անդամներ՝ Սուրէն Հայրապետեանի, Խեչօ Նազարեանի, Կամօ Իսկանդարեանի եւ Ջաննէս Աւէտեանի վերահսկողութեան ներքոյ Նոր Բուրաստանի գերեզմանատնում իրականացւած շինարարական աշխատանքների մասին, որոնք ներկայացնում ենք ամփոփ կերպով:
Ուրբաթ Սեպտեմբերի 2-ին, Ս. Սարգիս եկեղեցում սուրբ և անմահ պատարագի ընթացքին, քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և նկատի ունենալով, որ այս օրը համընկնում էր Արցախի Ազատագրման 25-ամեակին, յատկապէս անդրադարձաւ սոյն խնդրին:
Երեքշաբթի 30 օգոստոսի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի ներկայացուցիչ օրդ. Անժելիքա Սքոփին:
Չորեքշաբթի 31 Օգոստոս 2016-ի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի գերմանախօս եկեղեցու նախկին պատւելի Ինկն ու նրա փոխանորդող նոր պատւելին՝ տկն. Քիրսթըն Ուոլանդը։
Չորեքշաբթի 31 օգոստոսի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Գրողների Միութեան վարչութեան նորակազմ անդամներ՝ տիկնայք Արփի Ալեքսանդր և Վիկտորիա Աղանեանին և պարոնայք Վարանդ Քուրքչեան, Յովիկ Մինասեան և Էդւարդ Յարութիւնեանին: