Ուրբաթ, փետրւարի 19-ի առաւօտեան ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:30-ը, տեղի ունեցաւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կազմակերպած հայոց դպրոցների Մշակութային փառատօնի ասմունքի ծրագիրը, 197 աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Այսու քրիստոնէական ջերմ սիրով եւ գոհունակութեամբ ողջունում եւ կոչ ենք անում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն յառաջիկայ ուրբաթ 26 փետրւար 2016-ին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 10-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական Խորհրդարանի եւ փորձագէտների ընտրութիւններին, ի կատարումն եւ լրացումն մեր պարտականութիւնների որպէս լիիրաւ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան։
Մասնակցութեամբ Ռումինիայից Թեհրան հրաւիրւած
«Շշուկների Մատեան» գրքի հեղինակ՝ Վարուժան Ոսկանեանի
Շաբաթ 20 փետրւար 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այս օրերին, հիւրաբար Թեհրան այցելող Երեւանի Պետական Համալսարանի Մանկավարժական ինսթիտուտի պարարւեստի Ֆակուլտետի տնօրէն՝ Կարէն Գէորգեանին իր մանկավարժութեան դասախօսական կազմով։ Հիւրերը յատուկ հրաւէրով էին եկած ներկայ լինելու Զարթօնք պարախմբի տարեկան ելոյթին ղեկավարութեամբ տիկին Լոռեթա Աւետեանի։
Հինգշաբթի 18 փետրւար 2016-ի երեկոյեան ժամը 7։30-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան իւրայատուկ հանդիպում ունեցաւ Ս. Սարգիս եկեղեցու ծիսական ժողովրդի հետ ազգային առաջնորդարանի դահլիճում ի ներկայութեան Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, Արժ. Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեանի, Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Արժ. Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանի եւ Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի։
Հիւանդապահի օրւան նւիրւած համաժողովն ու մեծարանքի հանդիսութիւնը շաբաթ փետրւարի 13-ին, մի խումբ հիւանդապահների ու նրանց հարազատների մասնակցութեամբ տեղի ունեցաւ«Միլադ» աշտարակի միջազգային համաժողովների սրահում:
Միջոցառմանը ներկայ էին Իրանի պետական բարձրաստիճան պաշտօնատարներ և իսլամական խորհրդարանի պատգամաւորներ: Հանդիսութեան ընթացքում ելոյթ ունեցան նաեւ հիւանդապահների ներկայացուցիչները:
Չորեքշաբթի, 17 փետրւար 2016-ի առաւօտեան ժամը 9-ին, թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կողմից Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը մասնակցեց Լիբանանի Շիիների ժամանակի առաջնորդ եւ քաղաքական գործիչ՝ Իմամ Մուսա Սադրի մեծարման միջոցառմանը կազմակերպութեամբ ՛՛Իմամ Մուսա Սադր Մշակութային Հաստատութեան՛՛, որը տեղի ունեցաւ Ղոմի Իսլամական Ուսումնասիրութիւնների կենտրոնում։
Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Մեծ Պահոց շրջանին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յառաջիկայ շաբաթներին ներկայ է լինելու եւ նախագահելու է մեր եկեղեցիներում տեղի ունենալիք Արեւագալի եւ Հսկումի արարողութիւններին եւ այդ առիթով իր պատգամը փոխանցելու է հաւատացեալ ժողովրդին։
Ստորեւ տալիս ենք ժամանակացոյցը եկեղեցիների այցելութեան՝
«ԱԼԻՔ» - Ուրբաթ, փետրւարի 12-ին, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Իրանի Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 37-րդ ամեակին նւիրւած տօնակատարութիւն:
Հանդիսութեանը յատուկ հրաւէրով ներկայ էր՝ Մշակոյթի նախարարութեան ազգային ու կրօնական համայնքների հարցերով պատասխանատու՝ պրն. Սաիդ Թաղաւին:
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձի ոգեկոչման ծրագրերի շարանում, նախաձեռնութեամբ Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային աշխատանքների, հաւաքականութիւնների եւ միաւորումների գերատեսչութեան, կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում-ընդունելութիւն՝ ի պատիւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների: