Ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ այս օրերին հիւրաբար Թեհրան է գտնւում Արժ. Տ. Ներսէս Աւ. Քհնյ. Ներսիսեանը:
Արժանապատիւ Տէր հայրը երկար տարիներ աշխատել է Անգլիոյ բրիտանական գրադարանի Արեւելագիտութեան բաժնում իբրեւ տնօրէն եւ գիտաշխատող:
Իր կեցութեան շրջանին Արժանապատիւ Տէր հայրը ընդառաջելով մեր խնդրանքին պատարագելու եւ քարոզելու է Թեհրանի մեր եկեղեցիներում հետեւեալ օրերին՝
Թւականիս, ուրբաթ հոկտեմբերի 2-ին առաւօտեան, Սուրբ և Անմահ Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ Իրանում սրբազան պաշտմանութեան շաբաթւայ առիթով և Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների հոգու խաղաղութեան համար: Կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Արարողութեանը ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ազգային մարմինների ներկայացուցիչները և նահատակների ընտանիքները:
Երկուշաբթի 5 հոկտեմբեր 2015-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հուսկ հաստատութեան Հայ Դատի նորընտիր Յանձնախումբը:
Երկուշաբթի 5 հոկտեմբեր 2015-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը Հայ Ուսուցիչների Միութեան նորընտիր վարչութեան:
Թւականիս սեպտեմբերի 26-ին, Թ. Հ. Թեմի Թեմական Խորհրդի փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը հանդիպեց նորւեգացի լրագրող՝ տկն. Թով Գրադւալի հետ, որը ներկայացնում էր Մորգէնբլադէթ լրատւական հաստատութիւնը:
Ուսումնական 2015-2016 տարեմուտի հէնց առաջին օրերին, հինգշաբթի հոկտեմբերի 1-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց կրօն դասաւանդող հայ ուսուցիչ-ուհիներին:
Թեհրանի թեմի Կրօնական Խորհրդի կողմից կեանքի կոչւած Երիտասարդաց Յանձնախումբը իր անդրանիկ նիստը գումարեց ուրբաթ 2 հոկտեմբեր 2015-ի երեկոյեան ժամը 6:00-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, հովանաւորութեամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի:
Այս տարի ևս ըստ աւանդութեան, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 24, 25 և 26-ին:
Ուխտատեղին ողողւել էր բազմահարիւր ուխտաւորներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:
Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ, թւականիս սեպտ.-ի 23-ին ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպում էր կազմակերպւել Թաղային խորհուրդների հայ անդամների հետ:
Թ.Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեմական խորհրդի ատենապետի եւ անդամների հետ կայացած հանդիպմանը, Թաղային խորհուրդների 12 հայ անդամներից նեկայ էին ութը, որոնք մաս էին կազմում Զարքեշ, Մաջիդիէ, Բահար եւ Վանաք շրջանների Թաղային խորհուրդներին:
Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, հանր. նախագահի փոքրամասնութիւնների գծով յատուկ խորհրդական՝ հոջ. Ալի Իւնեսին ընկերակցութեամբ իր խորհրդական՝ Հասան Իւնեսիի եւ գրասենեակի պատասխանատու՝ պրն. Զարէիի, այցելել են Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի տարիների անձնուրաց զինւոր՝ Շահէն Միրզայեանին, իր բնակարանում: