Նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան, Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակին նւիրւած Իրանի 55-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ երէկ՝ սեպտեմբերի 10-ի երեկոյեան՝ «Արարատ» մարզաւանում:
Այսու տեղեկացնում ենք, որ ի հետեւումն Թեհրանի Ազատ Համալսարանի Հայոց Լեզւի եւ Գրականութեան Ամբիոնի Հովանաւոր Հիմնադրամի կողմից ներկայացւած դիմումի, Թեմական խորհուրդն ինչպէս նախորդ տարիներ, այս տարի դարձեալ շարունակելու է նիւթական աջակցութիւն կատարել յիշեալ ամբիոն յաճախող ուսանողներին:
Նշելի է, որ Թեմական խորհուրդը հայոց լեզւի եւ գրականութեան պահպանման եւ ուսուցման ի խնդիր՝ 2021 թւականից սկսեալ հիմնադրամի կողքին լինելով, իր հնարաւորութեան սահմաններում սատար է հանդիսացել հայ ուսանողին եւ ամբիոնի հովանաւոր հիմնադրամին:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 15 սեպտեմբեր 2024 թւականին Խաչվերաց է, այսինքը՝ տօն վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Տնօրինութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Նոյն օրը, երեկոյեան ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առիթով, համանուն մատուռում մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի է ունենալու աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան:
Պատարագելու է Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանը:
Սկիզբ Ս. պատարագի ժամը 16:30-ին
Քարոզ ժամը 17:30-ին
Անդաստան ժամը 18:00-ին
Երկուշաբթի 16 սեպտեմբեր 2024 թւականին, յիշատակ մեռելոց է:
Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց՝ հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով:
Երթեւեկութեան համար նկատի են առնւել հանրակառքեր հետեւեալ վայրերից՝
• Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից
• Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակից
• Սրբ. Թարգմանչաց եկեղեցու շրջափակից
• Սրբ. Վարդանանց եկեղեցու շրջափակից
Յաւելեալ տեղեկութիւնների համար կապ հաստատել պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդի հետ:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ուրբաթ՝ սեպտեմբերի 6-ին, «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում օրհնւած կրակով շունչ առաւ այն լապտերը, որով բոցավառւելու է Հ. Մ. «Արարատ» Կ. Մարզական միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած՝ 55-րդ Համահայկական խաղերի ջահը:
Ի գիտութիւն մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բուժման ընթացքն ընթանալով, օրեր առաջ նա դուրս է գրւել հիւանդանոցից եւ բժշկական հսկողութեան ներքոյ շարունակւում է նրա բուժման եւ ապաքինման շրջանը՝ բնակարանում:
Նշելի է, որ բժիշկների յորդորով եւ թելադրանքով, Սրբազան Հօր տեսակցութիւնը առայժմս չի թոյլատրւում:
Հաճեցէք աղօթել Թեմակալ Առաջնորդի շուտափոյթ ապաքինման եւ լիարժէք առողջութեան համար:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կիրակի, 18 օգոստոս 2024 թւականին, Տնօրինութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի թեմի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի վերափոխման եւ Խաղողօրհնէք տօնի առիթով:
Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 18 օգոստոս 2024 թւականին, տօնն է Ս. Աստւածածնայ Վերափոխման: Սոյն տօնը համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով Տնօրինութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի օգոստոսի 19-ին 2024թ., Յիշատակ Մեռելոց է:
Յընթացս Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:
Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:
Խորհուրդ ունեցող հաւատացեալներից խնդրում ենք, խաղողները յանձնել՝ շաբաթ թւականիս օգոստոսի 17-ին, առաւօտեան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:00-ը, պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ի գիտութիւն մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ նորընտիր Թեմական Խորհուրդը յառաջիկայ օրերում նշանակելու է Խորհրդի ենթակայ ազգային մարմինների անձնակազմերը: Ուստի խնդրում ենք համագործակցելու ցանկութիւն ունեցող հայրենակիցները դիմումնագիր ներկայացնելու համար մինչեւ թւականիս օգոստոսի 20-ը, դիմեն Ազգային Առաջնորդարանի համար 7 գրասենեակ:
Ցաւօք, մէկ անգամ եւս ականատեսը եղանք Սիոնիստական ռեժիմի հերթական ահաբեկչական յարձակմանը Թեհրանում, որին զոհ գնացին Իսլամական դիմադրութեան ՀԱՄԱՍ շարժման Քաղաքական գրասենեակի ղեկավար Իսմաիլ Հանիէն եւ նրա թիկնապահը:
Ահաբեկչութեան ցանկացած դրսեւորում աներկբայ անընդունելի ու դատապարտելի է բոլոր կրօններում: Ուստի խստօրէն դատապարտում ենք նման ահաբեկչական արարքները եւ Գազայում ու Պաղեստինում իրագործւող անմարդկային յանցագործութիւնները:
Աղօթում ենք համայն աշխարհի խաղաղութեան ի խնդիր:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԵՒ Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ցաւօք, վերջին օրերին ականատես եղանք Փարիզում կայացող Օլիմպիական խաղերի բացման արարողութեան ընթացքին, քրիստոնէութեան եւ տէրունի սրբութիւնների նկատմամբ ցուցաբերւած անարգանքին, որը դժգոհութիւն եւ ցասում առաջացրեց:
Այսու, որպէս եկեղեցի, համայնք եւ Թեմի Առաջնորդ, խստիւ դատապարտում ենք ցուցաբերւած կրօնական սրբութիւնների սրբապղծման արարքը եւ զգաստութեան ենք հրաւիրում օլիմպիական խաղերի կազմակերպիչներին եւ պահանջում՝ ներողութիւն խնդրել քրիստոնեայ աշխարհից։
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ