
«Հայ ժողովուրդն այլ ելք չունի բացի թուրքա-սիոնիստական բլոկից զգուշանալու, Հայաստանի էութեանն ու լինելութեանը սպառնացող առաջին թշնամիներին՝ Բաքւին ու Անկարային չվստահելու եւ չմօտենալու, Հայոց եկեղեցին արժեւորելուց ու պահպանելուց, եւ յատկապէս միասնական լինելուց բացի: Հաւատացած եմ, որ Իրանը եւս պէտք է ճանաչի Հայոց Ցեղասպանութեան փաստը եւ դատապարտելով Թուրքիային՝ որպէս իրականացնող կողմի, եւ իրերն իրենց անունով կոչելով, ցոյց տայ իւրաքանչիւրի զբաղեցրած իրական տեղն ու դերը տարածաշրջանում »: Այս մասին կարեւորեց դոկտ. Էհսան Մովահեդիանը Ի.Ա.Մ.Մ-ի նախաձեռնած Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած բանախօսական միջոցառմանը:

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակին նւիրւած միջոցառումների շրջագծում թւականիս մայիսի 1-ին իւրայատուկ գեղանկարչական ցուցահանդէս էր կազմակերպւել ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում, «Արեւմտեան Հայաստանի մտաւորականութեան կորուստներ» խորագրով, որը «Նւարդ Գիւլբենգեան» տարրական տղայոց դպրոցի սաների աշխատանքն էր նախաձեռնութեամբ դպրոցի ուսուցչուհի Ալենուշ Թորիկեանի: Ծրագիրը մեկտեղւած էր միութեան սկաուտների եւ «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտների գեղարւեստական յայտագրով:

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ծրագրերի շարանում ապրիլի 30-ին բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր էր կազմակերպւել Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, նախաձեռնութեամբ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան:

Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի «Մասիս» մարզադահլիճում, ապրիլի 25-ին տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերի 110-ամեակին նւիրւած գեղարւեստական միջոցառում:

Կիրակի՝ մայիսի 4-ին, Իրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեհրանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ աթոռանիստ եկեղեցում մատուցւեց Ս. Պատարագ՝ նորոգ վախճանեալ Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստեան համար՝ ձեռամբ առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանի, առընթերակայութեամբ ԻԻՀ-ում Վատիկանի դեսպան՝ արք. Անժէյ Ջոզովիչի:

Ուրբաթ՝ մայիսի 2-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, Սասուն թաղամասում գործող Սրբոց Թարգմանչաց եկեղեցւոյ Եկեղեցական խորհրդի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Կանանց եկեղեցասէր, «Հայ կին» միութեան կից «Արմենուհի», Թեհրանի «Փերիոյ» կրթասիրաց եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Յիշելով անցեալը կերտենք ապագան» խորագրով գեղարւսետական միջոցառում:

Հինգշաբթի՝ մայիսի 1-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ «Կոմիտաս» համերգասրահում տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 110-ամեակին նւիրւած գեղարւեստական միջոցառում՝ մասնակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի եւ ՀՀԸՄ-ի «Արարատ» եւ «Տաւիղ» երգչախմբերի ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի եւ Արեգ Մարգարեանի դաշնամուրային ընկերակցութեամբ:

Չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միւթեան նախաձեռնութեամբ, միութեան համագումարների դահլիճում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ «Ցեղասպանութիւնը եւ մեդիան» թեմայով:

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման առիթով թւականիս ապրիլի 25-ին Հ.Բ.Ը.Մ.-ի Մշակութային խմբի նախաձեռնութեամբ միութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր երաժշտական երեկոյ, որի ընթացքում ելոյթներով հանդէս եկաւ միութեան «Ամարաս» երաժշտական խումբը նաեւ իրականացաւ ասմունքային կատարումներ:

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման միութիւնների ծրագրերի շարանում թւականիս ապրիլի 26-ին միասնական գեղարւեստական բանախօսական երեկոյ էր կազմակերպւել «Սարդարապատ» թաղամասում, նախաձեռնութեամբ Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Հ. Մ. «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնների: Սկզբում ներկաները միութեան բակում խնկարկում էին Սրբադասւած նահատակների յիշատակին: