ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2019 ԱՌ 2021

Թեհրանի հայոց թեմի առաջնորդի նախագահութեամբ Թեմական խորհրդի անձնակազմ`

  • Նորայր Արամեան
    Ատենապետ
  • Արա Շահվերդեան
    Փոխ Ատենապետ
  • Վահէ Թարոյեան
    Ատենադպիր
  • Լինդա Ղարախանեան
    Փոխ Ատենադպիր
  • Սուրէն Քեշիշեան
    Նիւթականի պատասխանատու
  • Հարմիկ Աւետեան
  • Քրիստ Արզումանեան
  • Ռաֆիկ Մելիքսէթեան
  • Արամ Նոշադեան
  • Հայկազ Շիրւանեան
  • Աշոտ Սինանի

Թեմական Խորհրդին Ենթակայ Մարմիններն են՝

  • Կրթական Խորհուրդ
    Պատասխանատու է հայոց ազգային դպրոցների ներքին կեանքի, ուսումնադաստիարակչական հարցերի, ուսուցիչների, դասագրքերի, հայերէնի դասաւանդման, աշակերտութեան յառաջադիմութեան, նիւթականի ապահովման եւ այլ հարցերի համար:
  • Շինարարական մարմին
    Հետեւում է ազգապատկան բոլոր կառոյցներում՝ դպրոցներ, եկեղեցիներ, բուժարան եւ այլն, անհրաժեշտ նկատւած նորոգութիւններ եւ այլ աշխատանքներ կատարելու գործին՝ նրանց կողմից ստացւած դիմումի հիման վրայ:
  • Կարիքաւորներին Օժանդակող Մարմին
    Ընթացք է տալիս իրեն դիմող կարիքաւոր ընտանիքներին իր բիւջէից ամսական վճարումներ կատարելով, ինչպէս նաեւ օգնելով նրանց՝ բնակարան վարձելու կամ բնակարանի կանխավճար տալու համար:
  • Դատական Խորհուրդ
    Հանդիպումներ է ունենում ընտանեկան դժւարութիւններ ունեցող ամուսինների հետ եւ խորհրդատւութեամբ օժանդակում է նրանց դժւարութիւնները վերացնելու գործին, նաեւ տնօրինում է ապահարզանի եւ ընտանեկան այլ հարցերին առընչւող դիմումները:
  • Գերեզմանատների վարչութիւն
    Հետեւում է գերեզմանատների՝ Դուլաբ եւ Նոր Բուրաստան, ներքին վարչական հարցերին, գերեզմանատներում աշխատող անձանց՝ քարտաշ, գերեզմանափոր, ծաղկավաճառ, պահակներ եւ այլնի աշխատանքին, ներքին մաքրութեան եւ կարգաւորման: Եկեղեցական Խորհուրդներ- Թեհրանահայ իւրաքանչիւր եկեղեցի ունի իր առանձին եկեղեցական Խորհուրդը, որը սովորաբար կազմւած է լինում պատկան թաղի ազգայիններից: Խորհուրդը հետեւում է եկեղեցու լուսաւորութեանը, պահպանմանը, արարողութիւնների անխափան կատարմանը, երգչախումբ, պաշտօնէութիւն եւ այլն:
  • «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմին
    Մարմինը հսկում եւ տնօրինում է բուժարանի ներքին եւ արտաքին, նիւթական, վարչական եւ այլ կարգի բոլոր հարցերը եւ հետեւում սոյն հաստատութեան ամբողջական գործունէութեանը:
  • Կտակա-կալւածային մարմին
    Հետեւում է ազգապատկան կալւածների արխիւների պահպանմանը, իրաւական հարցերին, կալւածների վաճառման, վարձակալման եւ այլ ձեւերով օգտագործման խնդիրներին: Ծխական տուրքի մարմին- Նշանակում է Ծխական տուրքի համապատասխան գումար՝ գանձելու համար համայնքի բոլոր եկամուտ ունեցող ազգայիններից: Իւրաքանչիւր թաղում անհրաժեշտ է առանձին ենթայանձնախումբ:
  • Ուսանողական Ֆոնդեր
    Մարմինն ընդունում է դիմումներ՝ Ֆոնդից օգտւել ցանկացող ուսանողներից եւ Ֆոնդի կանոնադրութեան համապատասխան՝ ընթացք է տալիս այդ դիմումներին եւ տարեկան յատկացումներ կատարում:
  • Յարաբերական մարմին
    Իր հաղորդագրութիւններով, տեղեկութեամբ ու բացատրութիւններով կապ է պահում հայ համայնքի, ինչպէս նաեւ պետական շրջանակների եւ պարսկական կազմակերպութիւնների կամ պարսիկ անհատ հայրենակիցների հետ՝ ընթացք տալով նաեւ նրանց կողմից եղած դիմումներին եւ հարցումներին:
  • Ծխական Տուրքի Կենտրոնական Մարմին
  • Տնտեսական-Կալւածային Մարմին
  • Եկեղեցական խորհուրդներ

    Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Գր. Լուսաւորիչ, Սրբոց Թարգմանչաց, Սրբոց Վարդանանց, Ս. Մինաս, Ս. Գէորգ և Ս. Թադէսո-Բարդուղիմէոս եկեղեցիների 7 եկեղեցական խորուրդները հետևում են սոյն եկեղեցիներին առընչւող բոլոր աշխատանքներին:

  • Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ 

Թեմական Խորհրդին Ենթակայ Շրջաններն են՝

  • Արաքի Հոգաբարձութիւն
  • Ղազւինի Հոգաբարձութիւն
  • Ռաշտի Հոգաբարձութիւն
  • Անզալիի Հոգաբարձութիւն
  • Սարիի Հոգաբարձութիւն
  • Գորգանի Հոգաբարձութիւն
  • Ղարաղանի Ս. Մեսրոպ եկեղեցու Խորհուրդ

Դիտեք Թեմական Խորհրդի Կազմերը (Լուսանկարներով)