Ազգային Առաջնորդարանի աշխատակազմը տօնեց ամանորը

 

Ծրագրին ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ներկայացուցիչները:

Միջոցառման սկզբում Ազգային Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զօրիկ Կարապետեանը իր շնորհաւորանքի խօսքը յայտնեց ներկաներին այնուհետեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ՝ պրն. Արա Շահվերդեանը խորհրդի կողմից արտայայտւեց ու կազմի բարեմաղթանքները փոխանցեց աշխատակազմին եւ ապա համառօտ բացատրութիւններ փոխանցեց ընթացիկ աշխատանքներից:

Սրբազան Հայրը նաեւ իր հայրական պատգամը յայտնեց պաշտօնէութեանը, յաւելելով, որ կեանքում վերանորոգութիւնը անհրաժեշտութիւն է, որով հնարաւոր կը լինի ամէն ինչ նոր տեսնել: Պօղոս Առաքեալը թելադրում է, որ նորոգւեցէք նոր մտքով եւ մտածումներով, հետեւաբար իրական նորոգութիւնը լինում է կեանքի փոփոխութեամբ»:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ