Ախտահանում Հայկական դպրոցներում

Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը, դպրոցներում և ազգային հաստատութիւններում ախտահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով դիմել էր Իրանի Առողջապահութեան նախարարութիւն, Քաղխորհուրդ, Կենտրոնական քաղաքապետարան և Շրջանային քաղաքապետարաններ:

Թեմական խորհրդի հետևողական աշխատանքի արդիւնքում այդ աշխատանքը դրւեց ընթացքի մէջ: Կարմիր մահիկին ենթակայ «Նիք գաման է Ջամշիդ» բարեգործական ընկերութեան կամաւորականների միջոցով փուլ առ փուլ իրականացւում է դպրոցների ախտահանման աշխատանքը:

Կատարւել է աշխատանքի առաջին փուլը և ախտահանւել են «Զէյթուն» թաղամասի՝ «Արարատ», «Շանթ-Մարիամեան» դպրոցների, «Ահարոնեան» մանկապարտէզի, «Մարիամ» հաստատութեան տղայոց բաժնի, շէնքերն ու դասարանները:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ