Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շարանում, ուրբաթ ապրիլ 21-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Յ. Թումանեան» սրահում կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական ծրագիր, նւիրւած Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակներին:
Օրւայ բանախօսութեամբ ելոյթ ունեցաւ Գրիգոր Ղազարեանը, անդրադառնալով Ցեղասպանութեան տարիներին կանանց դերակատարութեանը:
Գեղարւեստական բաժինը յագեցած էր երգերով, ասմունքով, պարային եւ երաժշտական կատարումներով:
Լուրը՝ «Ալիք»-ից
View the embedded image gallery online at:
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/4065-2023042401?tmpl=component&print=1#sigProId891be263d9
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/4065-2023042401?tmpl=component&print=1#sigProId891be263d9