Երկուշաբթի, 2020 թւականի փետրւարի 3-ին, hայոց ազգային «Շանթ- Մաիամեան» դպրոցի սրահում տեղի է ունեցաւ 8-րդ և 3-րդ շրջանների դպրոցների աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդէս մէկ շաբաթ տևողութեամբ: Ձեռքի աշխատանքների թեման էր ուսուցման և սովորելու հնարաւորութիւնները նշւած վեց ոլորտներում՝ հասրակական, գիտական, տնտեսական, արհեստ, արւեստ և հաւատք:
Հարկ է նշել, որ ցուցահանդէսի բացմանը ներկայ էին 8-րդ շրջանի Ուսումնադաստիարակչութեան տնօրէն՝ տկն. Զամանը, նոյն շրջանի փոխտնօրէն՝ տկն. Ախաւան, տարրական բաժնի պատասխանատու՝ պրն. Բաղերին և պրն. Ամիրինեժադը ինչպէս նաեւ Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Ալֆրեդ Կարապետեանը և տարբեր դպրոցների տեսուչները:
Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ
http://tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/2914-2020022407?tmpl=component&print=1#sigProIdd07236b7a4