Թւականիս երկուշաբթի սեպտեմբերի 11-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի և նոյն եկեղեցու Եկեղեցասէր Կանանց Միութեան համագործակցութեամբ, Թեհրանի արւարձաներից՝ Բումեհէն քաղաքում տեղի ունեցաւ մէկ օրեայ արշաւ, եկեղեցու ընտանիքի անդամների համար:
Սոյն միջոցառման ներկայ էին նաև Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Տիրամայրը և Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը:
Կազմակերպւած միջոցառման ընթացքում տեղի ունեցան տարբեր խաղեր ուրախ մթնոլորտում, եկեղեցու ընտանիքի անդամների մասնակցութեամբ:
Այդ օր նշւեց նաև կիրակնօրեայ աշակերտուհիներից՝ Վենեթա Ղևոնդեանի ծննդեան տարեդարձը և վերոյիշեալ այգու տիրոջ՝ Պրն. Տիգրան և իր կնոջ՝ Տկն. Ծաղկուշ Մանուկեանների ամուսնութեան 50 ամեակը, որոնք այդ օր ուրախութեամբ հիւրասիրեցին Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ընտանիքին, ներկաներին տրամադրելով բոլոր յարմարութիւներ:
Օրւայ սիրոյ ճաշի ընթացքում, որպէս սեղանապետ, իր պարտականութիւնը կատարեց Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը: Ճաշի ընթացքին եղան երգողներ և ասմունքնողներ:
Վերջում Առաջնորդ Սրբազանը գնահատեց Տ. Կոմիտաս քահանային, իր հոգատար վերաբերմունքի և ծառայութեան համար, Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու եկեղեցական Խորհրդին և նոյն եկեղեցու Եկեղեցասէր Կանանց Միութեան Վարչութեան, կազմակերպած ծրագրի համար, նաև ներկայ կիրակնօրեայ աշակերտութեանը:
Սրբազան Հայրը խօսեց նաև աշակերտների հետ և հրաւիրեց նրանց որ միշտ լինեն եկեղեցու մէջ և ծառայեն Հայաստանեաց Առաքելական Ս. եկեղեցուն, որպէս սպասաւորներ: Սրբազանը շարունակելով իր խօսքը ասաց. «շուտով Թեհրանի եկեղեցիներում, ներառեալ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կը կատարւեն դպիրների, կիսասարկաւագների և սարկաւագների ձեռնադրութիւն, որը խթան և քաջալերանք պիտի հանդիսանայ ձեռնադրեալներին հոգևոր կեանքի աշղուժացման և վերելքի»:
Վերջում Սրբազան Հայրն իր գնահատանքն ու շնորհակալութիւնն ուղղեց այգետիրոջ՝ տէր և տկն. Տիգրան և Ծաղկուշ Մանուկեաններին:
Արբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդ
https://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/1295-2017092001?tmpl=component&print=1#sigProId257bfbda25