Թեհրանի հայոց ազգային «Արարատ» դպրոցը հիմնադրւել է 1956 թւականին, Զէյթուն (Մաջիդիէ) քաղաքամասի հայ բնակչութեան նիւթական օժանդակութիւնների շնորհիւ: Նախքան դպրոցի կառուցումը քաղաքամասի մի շարք բարերարներ սիրայօժար իրենց բնակարանը ժամանակաւոր տրամադրում էին, որպէս ժողովի եւ ուսման վայր:
1958 թւի ապրիլի 18-ին տեղի ունեցաւ «Արարատ» ազգային երկսեռ դպրոցի հիմնօրհնէքը՝ լուսահոգի Տ. Յովհաննէս աւագ քահանայ Հաճեանի ձեռամբ եւ նոյն թւականին սկսեց շինարարական համատեղ աշխատանքները յանձնախմբի, օժանդակ մարմնի եւ թաղի ժողովրդի աջակցութեամբ:
Դպրոցն առաջին տարին կոչւել է «Շիրւանզադէ», իսկ յաջորդ տարւանից վերանւանւել՝ «Արարատ»:
Դպրոցի տեսչութեան առաջին պաշտօնական արտօնութիւնն ստացել է պրն. Գրիգոր Գրիգորեանը, իսկ յետոյ այդ պաշտօնը ստանձնել է՝ պրն. Հրանտ Մարտիկեանը եւ 1957-ից 1982 թւականը պաշտօնավարել դպրոցում:
Այժմ հայոց ազգ. «Արարատ» դպրոցում պաշտօնավարում են՝ տեսչուհի տկն. Սիմինղադը,
տարրական օղակի փոխտեսչուհի Մարգարիտ Խաչատրեանցը
եւ միջնակարգի Ա շրջանի փոխտեսչուհի Անահիտ Մարգարեանը:
Հայոց լեզւի ուսուցչուհիներ են՝ Ռուբինա Խաչատրեանը, Քարմէն Ղահրամանեանցը, Իդետ Սարգսեանը եւ Քաթրին Նազարեանը: Գրասենեակի պաշտօնեան է՝ Թալին Սաֆարեանը, դպրոցի խորհրդատուն՝ Շամիրամ Վարդէն եւ թւաբանութեան ուսուցչուհին՝ Արսինէ Խաչատրեանը:
Աշակերտութեան ընդհանուր թիւը 216 հոգի է, տարրական օղակում՝ 132, իսկ միջնակարգի Ա շրջանում՝ 84 աշակերտուհիներ:
2016-2017 ուսումնական տարեշրջանի ծնողական խորհրդի անդամներն են՝ Ադրինէ Դաւթեան, Մանիա Շահվերդի, Էրիկա Քարիմ Մասիհի, Ալֆրեդ Քէշիշ Փանոսի, Ջեսիկա Քարիմեան, Մելինա Խուդաբախշի և Արինէ Խուդավերդեան:
https://tehranprelacy.com/news-am/9-content-hy/news-hy/1106-2017051502?tmpl=component&print=1#sigProIdaad5d9e66a