کلیسای تادئوس و باردوقیمئوس مقدس نخستین کلیسای ارمنی و مسیحی تهران است که در منطقه بازار حضرتی، تقاطع خیابان مولوی در جنوب شرقی تهران واقع شده است.
کلیسای گئورگ مقدس در تهران؛ خیابان حنیف نژاد ، میدان وحدت اسلامی ( میدان دروازه قزوین سابق )، بازارچه قوام الدوله، کوچه کلیسا قرار دارد.
Խոր ցաւով տեղեկացանք Դատական համակարգի ականաւոր դատաւորներ՝ Հոջթ. Ալի Ռազինի եւ Հոջթ. Մոհամադ Մողիսի դէմ իրականացւած ահաբեչական արարքի մասին:
Ահաբեկչութեան ցանկացած դրսեւորում աներկբայ անընդունելի է ու դատապարտելի՝ բոլոր կրօններում: Ուստի խստօրէն դատապարտում ենք նման ահաբեկչական արարքները եւ մեր վշտակցութիւնն ենք յայտնում երկրի հոգեւոր Առաջնորդ Այաթոլլահ Խամենէիին, նահատակւած դատաւորների ընտանքներին եւ Իրանի ժողովրդին:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեհրանի հայոց թեմի 17-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նստաշրջանը կայացաւ 2024 թ. նոյեմբերի 12-ին, 13-ին եւ նոյեմբերի 26-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, ներկայութեամբ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի եւ մասնակցութեամբ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի եւ պատգամաւորների:
Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման նպատակով, կիրակի 28 յունւար 2024 թւականի երեկոյեան, նախաձեռնութեամբ Իսլամական Յեղափոխութեան պահակազօրի՝ Թեհրանի «Մոհամմադ Ռասուլօլլահ» ստորաբաժանման եւ մայրաքաղաքի 24000 նահատակների համագումարի կայացաւ միջոցառում «Անդիշէ» մշակութային համալիրում:
Մայիսի 28-ի երեկոյեան եզրափակւեց Թեհրանի հայոց թեմում Մայիսեան յաղթանակին նւիրւած միջոցառումների շարանը՝ նորանոր Մայիսեան յաղթանակներ կերտելու տեսլականով: Այդ առիթով գեղարւեստական-բանախօսական յայտագրով յագեցած ծրագիր էր կազմակերպւել երէկ՝ մայիսի 28-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբ, միութեան «Արցախ» սրահում:
Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 1-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի Աշակերտական խորհուրդները համակարգող յանձնախմբի կողմից կազմակերպւել էր հանդիպումներ, հայկական դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների եւ դպրոցների փոխտեսուչների ու ծնողական խորհուրդների անդամների հետ:
Իրանի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի եւ զբօսաշրջութեան նախարար Էզաթօլլահ Զարղամին եւ յարակից բաժինների պատասխանատուները չորեքշաբթի, թւականիս նոյ. 2-ին այցելեցին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան:
Անկասկած որ պիտի ուզէի այս պահուն ձեզ հետ լինել, երբ հաւաքւել էք ոգեկոչելու յիշատակը գաղութիս եւ յատկապէս Սասուն քաղաքամասի մեր ժողովրդին եւ եկեղեցուն իր կեանքը նւիրաբերած, այժմ երանութեան մէջ հանգչող՝ Արժ. Տ. Կոմիտաս Աւ. Քհնյ. Ղարախանեանի։ Դժբախտաբար իր վախճանման տխուր արարողութիւններին կարելի չեղաւ մասնակցել կորոնա-վարակի ահագնացման պատճառով, նոյնիսկ հանգուցեալի երէցկինը՝ Տիկին Լիդուշ Իսայեան անսալով մեր թելադրանքին չմասնակցեց թաղման տխուր արարողութեան, որի համար օրհնում եւ գնահատում եմ նրան իր հասկացողութեան համար։
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում տկն. Ալվարդ Մինասեանին, Մինասեան ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԱԼԲԵՐՏ ՄԻՆԱՍԵԱՆ-Ի ցաւալի մահւան առթիւ: