Sunday, 03 March 2024
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)
Մեծ պահքի չորրորդ կիրակին ունի արարչութեան չորրորդ օրւա ու այս կեանքի չորրորդ դարի խորհուրդը և կոչւում է «Տնտեսի կիրակի»: Այս անունը նոյնպէս վերցւել է այդ օրւայ Ճաշու Աւետարանից։ Օրւայ շարականը պատմում է, թէ ինչպէս Աստւած, ստեղծեց հոգեւոր աշխարհը և այնտեղ տնտեսներ կարգեց հրեղէններին այսինքն հրեշտակներին, ապա ստեղծեց նիւթական աշխարհը և այստեղ տնտես կարգեց մարդուն, իսկ ՝ Իր կողից բխած սուրբ Արեամբ հիմնեց Եկեղեցին և այնտեղ տնտեսներ կարգեց առաքեալներին ու նրանց քարոզչութեամբ Քրիստոսի հետեւորդներին։
Անիրաւ տնտեսի առակում հարուստը Յիսուսն է ,քանի որ Նա Արարիչն է երկնքի եւ երկրի։Աստւած մարդուն յանձնեց երկրի պահպանութեան եւ տնեսութեան պարտականութիւնը,բայց երբ նա անհնազանդ գտնւեց, վտարւեց դրախտից։
Մարդուն տրւած ամէն ինչ իր սեփականութիւնը չի ճանաչւում, եւ այդ բոլորը Աստծու կողմից նրան որպէս աւանդ է փոխանցւել եւ այդ իսկ պատճառով նա ամենայն ջանասիրութեամբ պիտի հոգայ իրեն վստահաւած մարդկանց եւ աշխարհի պէտքերը։
Մարդուն վստահւած տնտեսութիւնը երկու տեսակ է լինում․Նախ հոգեւորը, որի խորհրդանիշը իւղն է։ Նա որ հոգեւոր հարստութիւն ունի, Աստծու խօսքով մխիթարում է բեկեալ սիրտ ունեցողին, ապաքինում վշտացեալներին։ Երկրորդ՝ նիւթական տնտեսութիւնն է, որի խորհրդանիշը ցորէնն է։ Նա որ նիւթական հարստութիւն ունի, հոգում է կարիքաւորների կարիքները։
Նաեւ կարելի է Անիրաւ տնտես համարել այն բոլոր մեղաւորները, ովքեր ներում են իրենց պարտապաններին և կարօտեալին առատապէս բաշխում իրենց ունեցւածքը, կամ էլ, ներելով պարտքերը, իրենց սիրելիներ են դարձնում հրեշտակներին ու արդարներին: