ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Արտակ Արք. Մանուկեանի Անւան Թեհրանի Հայոց Ազգային Թանգարան

Երջանկայիշատակ Արտակ Ս. Արք. Մանուկեանի անւան Թեհրանի Հայոց Ազգային –ազգագրական թանգարանը, որը նաեւ ծառայում է որպէս Իրանում գտնւող եկեղեցիների, վանքերի եւ պատմական յուշակոթողների ուսումնասիրութեան պետական կենտրոն, գտնւում է Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի հսկողութեան ներքոյ։

Թանգարանում տեղ են գտել եւ պահպանւում են.

  • Իրանի Հայկական Պատմական եկեղեցիների գիտահետազօտական քարտէզները, լուսանկարները
  • Ամբողջ երկրի տարածքում գտնւող բանուկ եւ ոչ բանուկ վանքերի եւ եկեղեցիների աշխարհագրական դիրքը ցուցադրող քարտէզներ
  • Հայոց Առաքելական Եկեղեցում օգտագործւող ծիսական սպասներն ու իրերը
  • Հոգեւորականների տարբեր առիթներով օգտագործւող զգեստներ
  • Ազգագրական ուսումնասիրութեան արժէք ներկայացնող իրեր
  • Հոգեւոր եւ ծիսական բնոյթ կրող նկարչութիւններ ու լուսանկարներ ու սրբերի պատկերներ
  • Հոգեւոր գրականութիւն՝ Աստւածաշունչ Մատեան, Աւետարան, Մաշտոց, Սաղմոս, եւ ծիսակատարութեան գրքեր
  • Հայուհու տարբեր ժամանակներում ու վայրերում օգտագործւող տեղական տարազներ
  • Թանգարանում են տեղաւորւել նաեւ երջանկայիշատակ Արտակ Արք. Ս. Մանուկեանին պատկանող անձնական իրեր ու փաստաթղթեր։
  • Առանձին Տարածք է յատկացւել նաեւ Իրանահայ ժամանակակից արւեստագէտների աշխատանքներից կտորներ՝ արձաններ (արւեստագէտ՝ Լիլիթ Տէրեանի աշխատանքներից), ինչպէս նաեւ գեղանկարչութիններ, քանդակագործութիւններ, լուսանկարներ։
  • Համայնքի պատմութեան եւ ազգային կառոյցներին առընչւող արխիւային նիւթեր։

Յարակից գիտական գործունէութիւն
Թեհրանի Հայոց Ազգային Թանգարանի տնօրինութեան նախաձեռնութեամբ, Հայկական մշակութային եւ կրօնական իւրայատուկ առիթների ու նիւթերի կապակցութեամբ տեղի են ունենում.

  • Գիտական խորհրդաժողովներ,
  • Լուսաբանական համագումարներ,
  • Դասախօսութիւններ, տեսաժապաւէնի ցուցադրումներ
  • Յստակ թեմաների շուրջ մասնագիտական կամ հանրամատչելի ցուցահանդէսներ,

Թանգարանն ունենալով իր բարեկամների ցանցը, պարբերաբար ունենում է նաեւ նրանց հետ համատեղ հանդիպումներ։

Թանգարանը գտնւում է Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցուն կից «Վաչէ Յովսէփեան» ազգային – մշակութային համալիրում, ունենալով 500 քմ. տարածք։

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ
Երջանկայիշատակ Արտակ Ս. Արք. Մանուկեանի անւան Թեհրանի Հայոց Ազգային–ազգագրական թանգարանը հիմնադրւել է 2008 թւականին, եւ որի պաշտօնական բացումը կատարւել է նոյն թւականի նոյեմբերի 4–ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի ձեռամբ։

ՀԱՍՑԷ՝
Թեհրան, Ջոմհուրի Էսլամի (Նադերի) պողոտայ, Միրզա Քուչեքխան պողոտայ, համար՝ 15, Ս. Աստւածածին Եկեղեցու տարածք։

Հեռ., Հեռապատճէն՝
(+98-21) 667604381

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com