Այս օրերին ողջ Իրանը, մի անգամ եւս, ապրում է երջանկութիւնը 46 տարիներ առաջ իր արեամբ նւաճած իսլամական Յեղափոխութեան մեծ յաղթանակի, որով երկիրն ու ողջ ժողովուրդը ինքն իրեն գտաւ նոր եւ լուսաւոր ճանապարհի վրայ:
Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-րդ տարեդարձին նւիրւած միջոցառումնրի շրջանակում, հինգշաբթի՝ փետրւարի 6-ին համայն երկրում մեծարւեց նահատակների յիշատակը:
Ի հետեւումն 2024 թւականի դեկտեմբեր ամսին ստորագրւած յուշագրի, չորեքշաբթի՝ 5 փետրւար 2025 թւականին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Իրաւաբանների կենտրոնի, Պաշտօնական փորձագէտների եւ Դատական իշխանութեան ընտանեկան խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) համագործակցութեամբ՝ ազգ. առաջնորդարանի դահլիճում կայացաւ Հայ համայնքին անվճար իրաւաբանական խորհրդատւութեան սպասարկութեան սեղանը, որն ըստ յուշագրի պարբերաբար կայանալու բնոյթ է կրելու:
Ուրբաթ, 7 փետրւար 2025 թւականին Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւող ուրբաթօրեայ արարողութեան աւարտին, տեղի ունեցաւ հանդիսաւոր Հոգեհանգստեան պաշտօն` Հոգելոյս Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուճանեանի հոգու խաղաղութեան համար:
Կարիքաւորներին Օժանդակող մարմինն իր աշխատանքների շարանում պաբերաբար այցելութիւններ է կատարում պարսկական ծերանոցներում եւ հոգեբուժական կենտրոններում գտնւող հայ բնակիչներին։
Այսու մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ, 7 փետրւար 2025 թւականին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում, յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի է ունենալու հանդիսաւոր Հոգեհանգստեան պաշտօն Հոգելոյս Տ. Անանիա Ծ. Վրդ. Գուճանեանի հոգու խաղաղութեան համար:
Յաւիտենական հանգիստ եւ խաղաղութիւն Հայր Սուրբի հոգւոյն եւ մխիթարութիւն ու համբերութիւն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Կիլիկիոյ միաբանութեան եւ Գուճանեան ընտանիքին:
Դիւան Ազգային Առաջնորդարանի
Թեհրանի Հայոց Թեմի
Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեան
Շնորհաւորում ենք Ձեզ՝
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.
Արամ Ա. Վեհափառ Հայրապետի
Հայրապետական Սրբատառ Կոնդակով ԼԱՆՋԱԽԱՉ
կրելու իրաւունքին արժանանալու առիթով:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջութիւն եւ աստւածահաճոյ ծառայութիւն:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Այսու տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 46-րդ տարեդարձի առիթով կազմակերպւած միաստւածային կրօնների նահատակների մեծարման արարողութիւնը, տեղի է ունենալու՝ հինգշաբթի, 6 փետրւար 2025 թւականին (18 բահման)՝ Հրեաների գերեզմանատնում:
Կիրակի, 2 փետրւար 2025 թւականին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի, որի ընթացքում Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Հայրապետական Սրբատառ Կոնդակը, որով Լանջախաչ կրելու իրաւունք էր շնորհւել Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանին:
Այսու տեղեկացնում ենք, որ նախաձեռնութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ՝ Իրաւաբանների Կենտրոնի, Պաշտօնական Փորձագէտների եւ Դատական Իշխանութեան Ընտանեկան Խորհրդատուների (مرکز وکلا، کارشناسان رسمی مشاوران خانوادۀ قوه قضائیه) կազմակերպւել է «Սպասարկութեան Սեղան» խորագրով ժողովրդական հանդիպում: (میز خدمت مشاورۀ حقوقی و خانواده)