ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Տ. Սեպուհ Արք. Սարգսեան` Առաջնորդ Թեհրանի Հայոց Թեմի

Ծնւել է Ճուխա՝ Գամիշլիի մերձակայքը եղող հայաբնակ գիւղը, 1946 հոկտ. 26-ին. նախակրթարանի ուսումը ստացել է Գամիշլի Ազգ. Եփրատ Վարժարաում. 1959-61-ին եղել է Հ.Մ.Ը.Մ.-իական սկաուտ եւ Զաւարեան պատանեկան միութեան պատանի:

1961-ին մտել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանք. 1965-ին սարկաւագ ձեռնադրւել է ձեռամբ Գարեգին Եպս. Սարգսեանի (Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ 1977-1995 եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս 1995-99). 1968-ի Յունիս 16-ի չորս դասընկերներով՝ Պետրոս, Սարգիս, Վարուժան եւ Տիգրան ձեռնադրւում են Աբեղայ վերակոչւելով Արամ (Այժմ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ) Խաժակ, Հրայր եւ Սեպուհ ձ‎եռամբ հանգուցեալ Տ. Տաճատ Արք. ՈւրՖալեանի (Առաջնորդ Լիբանանի Թեմի): 1969-70 ուսանող Սէն ԺոզէՖ համալսարանում՝ Պէյրութ հետեւելով Արաբական գրականութեան եւ իսլամական փիլիսոփայութեան: 1971-ի փետրւարի 14-ի վարդապետական մասնաւոր իշխանութիւն է ստանում ձեռամբ երջանկայիշատակ Տ.Տ. Խորէն Ա. Կաթողիկոսի. վարդապետական իր թեզն էր Արաբ Քրիստոնեայ բանաստեղծները Ե.Ը դարերում: 

1970-1974 հոգեւոր հովիւ Պասրա-Իրաք: Այս շրջանին թէ դասաւանդում էր հայերէն, հայոց պատմութիւն եւ կրօն եւ թէ վարում հոգեւոր հովիւ իր պարտակակնութիւնը:

1974-77 Հալէպ Քարէն Եփփէ ճեմարանի կրօնագիտութեան եւ հայ գրականութեան դասախօս.

1975-77 տեղւոյն հայ ծերանոցի խնամակալութեան ատենապետ եւ Առաջնորդական Փոխանորդ Բերիոյ հայոց թեմի: 1977-ի վերջերին վերադարձ Անթիլիաս. 1978-ի մարտին նշանակւում է Հայոց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Դպրոցների Վարիչ Տնօրէն:

1979-1981 ուսանող Պիրմինկհամ-Անգլիա, ուր ուսանեց Իսլամութիւն եւ իսլամ-քրիստոնեայ կրօնների յարաբերութեան պատմութիւն. երկուք ու կէս տարւայ իր ուսումնառութեան շրջանին, իր գլխաւոր ճիւղի կողքին հետեւում էր նաեւ աստւածաբանական լսարաններին, Պիրմինկհամի համալսարանի համանուն Ֆաքուլթեթում. վկայական MA.

1985-ի յունիսի 2-ի ստանում է Ծայրագոյն Վարդապետութեան աստիճան, իսկ 1997-ի յունիսի 22-ի Եպիսկոպոսական աստիճան՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի:

1990-1991 Երանաշնորհ Տ.Տ. Վազգէն Ա. Կաթողիկոսի հրաւէրով Ս. Էջմիածնում աշխատում է եւ կազմակերպում կիրակնօեայ դպրոցներ, ուսուցիչների պատրաստութեան յատուկ լսարաններ եւ ընդհանրապէս զարկ է տալիս քրիստոնէական դաստիարակութեան: Խորան լուսոյ, յայտագրի ծնունդի մէջ մեծ դեր է ունեցել:

1992-ից 1998 կաթողիկոսական փոխանորդ Դամասկոսի թեմի. այս շրջանին աշխուժացնում է յատուկ յարաբերութիւններ պետական շրջանների հետ եւ այդ յարաբերութիւնների շնորհիւ Դամասկոսի եկեղեցապատկան կալւածները, որոնք Կիլիկիոյ կաթողիկոսութեան սեփականութիւնն էին, կրկին վերադարձւում են իրաւատիրոջ:

1998-ի կաթողիկոսական փոխանորդ Քուէյթի եւ Պարսից Ծոցի երկրների:

1999- 26 հոկտեմբերի Առաջնորդական տեղապահ է ընտրւում Թեհրանի Հայոց Թեմի եւ 1999-ի դեկտեմբերի 26-ին ժամանում է Թեհրան եւ ստանձնում իր նոր պարտականութիւնը: Յունիս 6, 2000-ին Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական  Ժողովն միաձայնութեամբ Առաջնորդ է ընտրում Սեպուհ Եպս. Սարգսեանին:

1978-ից ի վեր Միջ-Եկեղեցական գործունէութիւն է ունեցել, թէ Միջին Արեւելքի եկեղեցիների Խորհրդի կեանքում թէ եկեղեցիների համաշխարհային Խորհրդում եւ թէ Ասիայի եկեղեցիների Խորհրդում:

Մասնակցել  է՝ 

  • Եկեղեցիների համաշխարհային Խորհրդի ընդհանուր համաժողովին, Հարարէում, Զիմպապուէ, 1998-ին, Փորթօ Ալէկրէում, Պրազիլ 2006-ին, եւ Միջին Աեւելքի Եկեղեցիների Խորհրդի ընդհանուր ժողովներին 1990, 1994, 1999, 2003, 2007 եւ 2011.
  • Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Ընդհանուր Համաժողովի Քուալալամբուր-Մալիզիա, 2010:
  • 1984-ից ի վեր Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Հաւատք եւ Միութիւն միաւորի անդամ. 1990-ից ի վեր անդամ ՄԱԵԽ-ի գործադիր Մարմնի անդամ ու նաեւ Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Քրիստոնեայ-իսլամ Երկխօսութեան Յանձնախմբի անդամ.
  • 1998-ից ի վեր անդամ Միջին Արեւելքի Ուղղափառ երեք Եկեղեցիների՝ Ղպտի, Ասորի եւ Հայ մնայուն Յանձնախմբի.
  • 1986-ական թւականներից մասնակցում է միջազգային շրջանային եւ տեղական բազմաթիւ սեմինարներին եւ դասախօսութիւններ է կարդացել անգլերէն եւ արաբերէն լեզուներով.
  • Քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան  շրջագծում մասնակցել է միջազգային բազմաթիւ սեմինարներին: Անդամակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Վարչութեան առընթեր կրօնների միջեւ Երկխօսութեան  Խորհրդատու Մարմնի եւ Միջազգային Յարաբերութիւնների Յանձնաժողովին: Անդամ է Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Ընդհանուր Յանձնախմբին:

Արքութեան տիտղոս է ստացել մայիսի 2003-ին:

ՀԵՂԻՆԱԿԱԾ ԳՐՔԵՐ՝

  • Հոգեյոզ ցոլքեր 4 հատոր
  • Բարձրեալին կտակը
  • Կիրակնօրեան օրրան հայ մանուկի
  • Քառասնօրեայ պահքն ու Ս. Յարութեան Տօնը
  • Հայաստանեայց Եկեղեցի ծագումն, զարգացումը Ա-Դ դարեր
  • Հայաստանեայց Եկեղեցի երէկ եւ այսօր. Արաբերէն լեզւով
  • Խղճիս պարտքը Առաքելութեանս սեմին

ԴԱՍԱԳՐՔԵՐԸ՝

  1. Քրիստոնէական
  2. Հայ Եկեղեցու պատմութիւն
  3. Խմբագրել եւ տպել է Նոր Դրազարկ ամսաթերթը 1984-1999. Նոր Դրազարկը պաշտօնական ամսաթերթն էր Հայաստանեայց Եկեղեցւոյ Կիրակնօրեայ դպրոցներ.

Թեհրանի Թեմի Առաջնորդ ընտրւելուց ի վեր Սեպուհ Սրբազանը ամենայն բծախնդրութեամբ ու նախանձախնդիր ոգով լծւել է աշխատանքի կազմակերպչական, դաստիարակչական, հրատարակչական եւ հովւական այցելութիւնների բնագաւառում. ուրախութեամբ նկատելի է թեմում տեղի ունեցած ընդհանուր հոգեփոխութիւնը: Յատուկ աշխատանք է ծաւալւում Միջ-Եկեղեցական, Միջ-Կրօնական Յարաբերութիւնների շրջագծում թէ տեղական եւ թէ շրջանային ու միջազգային մակարդակների վրայ: Առաջնորդի գործունէութեան մէկ կարեւոր երեսը կազմում է երիտասարդութիւնն ու երիտասարդութեան յատուկ սեմինարների կազմակերպումը:

Առաջնորդական իր պարտաւորութիւնների կողքին մեծ զարկ է տւել հրատարակչական աշխատանքներին: Անցեալ տարիների աւելի քան 130 տեսակ գրական, աստւածաբանական, եկեղեցագրական, աստւածաշնչական, հոգեւոր աղօթքների եւ մանուկների յատուկ գրքեր են հրատարակւել իր անմիջական հովանաւորութեամբ:

Ամէն տարի Թարգմանչաց տօնի առիթով կազմակերպել է տալիս Հայ Գրքի ցուցահանդէս, որ մեծ խանդավառութիւն է յառաջացնում գաղութի կեանքում:

Առաջնորդ Սրբազանի ջանքերի  շնորհիւ է որ Առաջնորդարանում հաստատւեցին երեք նոր՝ Քրիստոնէական Դաստիարակութեան, Միջ-Եկեղեցական Յարաբերութիւնների եւ  Երիտասարդութեան յատուկ Յանձնախումբ, ինչպէս նաեւ յարանւական բնոյթ ունեցող Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակ:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com