
Այսու մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ երեքշաբթի, 10 փետրւար 2026 թւականին, տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը` տօնն է նաեւ քահանայութեան, որով եւ քահանայից:
Արդարեւ, այս առիթով Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, երեքշաբթի փետրւարի 10-ին, հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ է մատուցւելու Ս. Աստւածածին եկեղեցում: Օրւայ առիթով պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը:
Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին
Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին
Քարոզ՝ ժամը 11:00-ին
Մեր բարեպաշտ ժողովրդին սիրով հրաւիրում ենք՝ ներկայ լինելու Ս. Պատարագին եւ հաղորդւելու Ղեւոնդեանց քահանայից նահատակութեան խորհրդով:
ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հոջաթ-օլ-էսլամ Ալիռեզա Փանահիանը արձագանքել է իրեն վերագրւող այն տեսանիւթի տարածմանը, որը որոշ շրջանակների կողմից մեկնաբանւել էր որպէս վիրաւորական վերաբերմունք միաստւածային կրօնների, մասնաւորապէս՝ քրիստոնէութեան նկատմամբ։ Նա հրապարակել է բացատրական տեսանիւթ եւ ներողութիւն խնդրել Իրանի քրիստոնեայ համաքաղաքացիներից։

Վերջին օրերին հոջաթօլէսլամ Ալիռեզա Փանահիանի հրապարակային ելոյթներից մէկի ընթացքում ներկաներից մէկը նրան քննադատել է՝ արժոյթի եւ ոսկու գների շարունակական աճի, ինչպէս նաեւ երկրի տնտեսական ծանր իրավիճակի նկատմամբ անտարբերութիւն ցուցաբերելու համար։ Տւեալ հարցադրմանը պատասխանելիս Փանահիանը հնչեցրել է արտայայտութիւններ, որոնք լայն արձագանգ են գտել հասարակութեան տարբեր շրջանակներում։ Մասնաւորապէս, նա նշել է. «…քանի որ մեր մզկիթները դարձել են Օմաւիական եւ դրանից բխող հաւատամքն իրական «կրօն» չէ, այլ քրիստոնէական անհեթեթութիւնն է, որն իսլամացւած է…»։

Կիրակի՝ 2026թ. փետրւարի 1-ին, Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Հռչակագիրը՝ 2026 թւականը «Հոգեւոր Կեանքի Վերանորոգման Տարի» հռչակելու կապակցութեամբ:

Շաբաթ՝ 2026թ. յունւարի 31-ին, Հայ Առաքելական Ս. եկեղեցին իր հոգեզմայլ եւ հոգեզւարթ շարականների ու աղօթքների միջոցով, նշեց եւ ոգեկոչեց Ս. Սարգիս Զօրավարի, նրա որդու՝ Մարտիրոսի եւ 14 զինւորների յիշատակը:

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
ՀՈԳԵՒՈՐ ԿԵԱՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՏԱՐԻ 2026
ՊԱՏԳԱՄ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Շնորհաւորական այցելութիւնների շարանում, երեքշաբթի, 20 յունւար 2026 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան՝ Հաստատութիւնների եւ մշակութային արհմիութիւնների գերատեսուչ Ալիրէզա Նուրիզադէն (مدیرکل موسسات و صنوف فرهنگی), Գրքի եւ ընթերցանութեան գրասենեակի գերատեսուչ Նասէր Աֆշարփուռը (مدیرکل دفتر توسعه کتاب و کتابخوانی), տեղակալներ՝ Ալի Ալիփուռը եւ Եասէր Սաջէդին, եւ Կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու եւ փորձագէտ՝ Մոբարհանը (رئیس اداره ادیان):

Յունւարի 19-ին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը եւ Իրանի ասորական եւ քաղդէական համայնքների պատգամաւոր Շառլի Էնւիէ Թեքիէն Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով այցելել են Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:

Երկուշաբթի, 5 յունւար 2026 թւականին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրան նահանգի Իսլ. Ազատ Համալսարանի տնօրէն դկտր. Ֆիրուզ ֆարը եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով կատարւած շնորհաւորական այցելութիւնների շարանում՝ երկուշաբթի, 5 յունւար 2026 թւականին, Ազգ. Առաջնորդարան այցելեցին 7-րդ շրջանի մի քանի հրշէջ կայանների պատասխանատուները եւ հրշէջ փրկարարները: