Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի մեծարման ծրագիր

Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի մեծարման ծրագրերի շրջանակում, երկուշաբթի՝ ապրիլի 22-ի երեկոյեան Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան նախաձեռնութեամբ, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ բանախօսական-գեղարւեստական միջոցառում:

Միջոցառմանը միութեան անունից բացման խօսքով հանդէս եկաւ Մելինա Մանգասարեանը, ցուցադրւեց տեսաֆիլմ, որից յետոյ ամբիոնի մօտ հրաւիրւեց միութեան վարչութեան նախագահ Գասպար Ամիրխանեանը, որը իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ թուրքի աչքի փուշը դառնալու համար անհրաժեշտ է հզօր Հայաստան եւ կարեւորեց հայ ժողովրդի միասնականութիւնը: Ասմունքային կատարումներով հանդէս եկան Քարմէն Բաղդադեանը եւ Ժուլիետ Ղանբարեանը, դոկտ. Զեփիւռ Ամիրեանը, իսկ ազգային-ժողովրդական երգերով հանդէս եկաւ միութեան երգչախումբը, խմբավար՝ Հելենա Աղասարեան: Մեներգերով ելոյթ ունեցան Հելենա եւ Սեւադա Աղասարեանները, Ժասմէն Գաբրիէլեանը եւ Թագուհի Ստեփանեանը:

Եզրափակիչ խօսքի համար ամբիոնի մօտ հրաւիրւեց հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Իր ելոյթի ընթացքում Հայր Սուրբը ընդգծեց, որ հայ ժողովուրդը Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցին ապրում է պահանջատիրութեան եւ արդարութեան պահանջատիրութեան շրջանի մէջ: Հայր Սուրբը ընդգծեց, որ չի կարելի լռել անարդարութեան դիմաց եւ կարեւորեց հայ ժողովրդի միասնականութիւնը ապագայ յաղթանակները կերտելու համար:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ