Saturday, 31 October 2020
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցնին Նրանք Եկեղեցու ծիսական կյանքում յատուկ յիշատակութեան են արժանացել: Այս տօնով մասնաւորապէս նշւում է նրանց յիշատակութիւնը, ում անունները չեն անցել Տօնացոյցի կամ եկեղեցական օրացոյցի մէջ:
Կան սրբեր, որոնց անունները անծանօթ են մնացել մարդկութեանը, յայտնի են միայն Աստծուն և այդ պատճառով հաստատւել է «Ամենայն սրբոց, հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից» անանուն տօնը: Այս տօնով յիշատակւում են հին և նոր՝ այսինքն մինչև մեր ժամանակների անանուն սրբերը: Նրանք, յայտնի չլինելով մեզ, դարձել են քրիստոնէութեան քարոզիչներ, նահատակւել են սուրբ հաւատքի համար, դարձել դրա պահպանողներ՝ պատրաստ լինելով ամէն գնով փրկելու այն մոռացումից, թոյլ չտալով, որ սրբազան հաւատը ձևախեղւի որևէ մէկի ձեռքով: