Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Thursday, 18 November 2021

Սրբոցն Աբրահանու եւ Խորէնայ, եւ անարծաթ բժշկացն Կոզմայի եւ Դամիանոսի եւ Աստւածատրոյ վկային

Իմաստութիւն 5:16-18, Ողբ 3: 22-56, Բ Տիմոթէոս 3:10-15, Ղկ.12:32-40

16 Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան.նրանց վարձը Տիրոջից է,
եւ նրանց խնամքը Բարձրեալից:
17 Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն
արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը,
քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու:
18 Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ
եւ պիտի զինավառի իր արարածներին՝
թշնամիներից վրէժ լուծելու համար.

Ողբ 3: 22-56
22 խէթ Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները,
նրա գթութիւնները չեն նուազում:
23 Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր:
24 Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է»,
ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ:
25 թէթ Աստուած բարերար է նրանց հանդէպ,
ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ,
26 քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ847 ապաւինում է նրան,
բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի:
27 Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը:
28 յոդ Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը,
որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը:
29 Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը,
որովհետեւ նրա համար յոյս կայ.
30 իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին,
կը կրի շատ նախատինքներ,
31 բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի:
32 քափ Նա, ով տառապանքներ տուեց նրան,
ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան.
33 Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժել
եւ նուաստացնել մարդու որդիներին:
34 լամէք Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է
եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին,
35 երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները,
36 երբ դատարանում անիրաւում է մարդուն,
“Տէրը չի՞ տեսնում:
37 միմ Նա չասա՞ց, թէ՝
«Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց:
Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝
38 «Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»:
39 Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար:
40 նուն Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց.
դառնա՛նք դէպի Տէրը,
41 մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները:
42 Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք,
դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար:
43 սամքաթ Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ
եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր.
44 երկինքն ամպերով ծածկեցիր,
որ մեր աղօթքները քեզ չհասնեն.
45 քամահրեցիր ու հեռացրիր մեզ,
հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ:
46 էյ Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ:
47 Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած:
48 Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով
մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին:
49 Իմ աչքերը լցուեցին արցունքով,
50 բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի,
մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը:
51 փէ Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ
աչքս արցունք է թափում իմ հոգու համար:
52 ծադէ Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին,
53 իմ կեանքը գբի մէջ խեղդեցին,
քար դրին ինձ վրայ,
54 գլուխս ջրով հեղեղեցին,
ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»:
55 կոփ Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր,
56 եւ դու լսեցիր իմ ձայնը:
Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր,
ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ:

Բ Տիմոթէոս 3:10-15
Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը 11 եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից: 12 Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն: 13 Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին: 14 Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել, 15 որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է:
Ղկ.12:32-40

ՓՈՔՐԻԿ ՀՕՏԸ
(Մատթ. 6.19-21)

32 «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ, ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն»:

ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼ ՏԻՐՈՋ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ
35 «Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ ե՛րբ կը վերադառնայ հարսանիքից, որպէսզի, երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կը գտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կը կապի մէջքին, սեղան կը նստեցնի նրանց եւ կ՚անցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ ու գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէ՛ք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կը գայ մարդու Որդին»:

ՀԱՒԱՏԱՐԻՄ ՏՆՏԵՍԸ
(Մատթ. 24.45-51)

41 Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: 42 Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար:

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ