2024 ԱՌ 2026
Թեհրանի հայոց թեմի առաջնորդի նախագահութեամբ Թեմական խորհրդի անձնակազմ`
- Վարուժ Յովհաննիսեան
Ատենապետ
- Արմինէ Սէթխանեան
Փոխ Ատենապետ
- Հայրիկ Աղանեան
Ատենադպիր
- Մհեր Օհանեան
Փոխ Ատենադպիր
- Շահէն Յարութիւնեան
Նիւթականի Պատասխանատու
- Հարմիկ Աւետեան
- Անի Միրզախանեան
- Հայկ Տէր Մկրտչեան
- Դաւիթ Աբուլեան
- Ժորժ Հայրապետեան
- Արթին Շահբազեան
Թեմական Խորհրդին Ենթակայ Մարմիններն են՝
- Կրթական Խորհուրդ
Պատասխանատու է հայոց ազգային դպրոցների ներքին կեանքի, ուսումնադաստիարակչական հարցերի, ուսուցիչների, դասագրքերի, հայերէնի դասաւանդման, աշակերտութեան յառաջադիմութեան, նիւթականի ապահովման եւ այլ հարցերի համար:
- Շինարարական մարմին
Հետեւում է ազգապատկան բոլոր կառոյցներում՝ դպրոցներ, եկեղեցիներ, բուժարան եւ այլն, անհրաժեշտ նկատւած նորոգութիւններ եւ այլ աշխատանքներ կատարելու գործին՝ նրանց կողմից ստացւած դիմումի հիման վրայ:
- Կարիքաւորներին Օժանդակող Մարմին
Ընթացք է տալիս իրեն դիմող կարիքաւոր ընտանիքներին իր բիւջէից ամսական վճարումներ կատարելով, ինչպէս նաեւ օգնելով նրանց՝ բնակարան վարձելու կամ բնակարանի կանխավճար տալու համար:
- Դատական Խորհուրդ
Հանդիպումներ է ունենում ընտանեկան դժւարութիւններ ունեցող ամուսինների հետ եւ խորհրդատւութեամբ օժանդակում է նրանց դժւարութիւնները վերացնելու գործին, նաեւ տնօրինում է ապահարզանի եւ ընտանեկան այլ հարցերին առընչւող դիմումները:
- Գերեզմանատների վարչութիւն
Հետեւում է գերեզմանատների՝ Դուլաբ եւ Նոր Բուրաստան, ներքին վարչական հարցերին, գերեզմանատներում աշխատող անձանց՝ քարտաշ, գերեզմանափոր, ծաղկավաճառ, պահակներ եւ այլնի աշխատանքին, ներքին մաքրութեան եւ կարգաւորման: Եկեղեցական Խորհուրդներ- Թեհրանահայ իւրաքանչիւր եկեղեցի ունի իր առանձին եկեղեցական Խորհուրդը, որը սովորաբար կազմւած է լինում պատկան թաղի ազգայիններից: Խորհուրդը հետեւում է եկեղեցու լուսաւորութեանը, պահպանմանը, արարողութիւնների անխափան կատարմանը, երգչախումբ, պաշտօնէութիւն եւ այլն:
- «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմին
Մարմինը հսկում եւ տնօրինում է բուժարանի ներքին եւ արտաքին, նիւթական, վարչական եւ այլ կարգի բոլոր հարցերը եւ հետեւում սոյն հաստատութեան ամբողջական գործունէութեանը:
- Կտակա-կալւածային մարմին
Հետեւում է ազգապատկան կալւածների արխիւների պահպանմանը, իրաւական հարցերին, կալւածների վաճառման, վարձակալման եւ այլ ձեւերով օգտագործման խնդիրներին: Ծխական տուրքի մարմին- Նշանակում է Ծխական տուրքի համապատասխան գումար՝ գանձելու համար համայնքի բոլոր եկամուտ ունեցող ազգայիններից: Իւրաքանչիւր թաղում անհրաժեշտ է առանձին ենթայանձնախումբ:
- Ուսանողական Ֆոնդեր
Մարմինն ընդունում է դիմումներ՝ Ֆոնդից օգտւել ցանկացող ուսանողներից եւ Ֆոնդի կանոնադրութեան համապատասխան՝ ընթացք է տալիս այդ դիմումներին եւ տարեկան յատկացումներ կատարում:
- Յարաբերական մարմին
Իր հաղորդագրութիւններով, տեղեկութեամբ ու բացատրութիւններով կապ է պահում հայ համայնքի, ինչպէս նաեւ պետական շրջանակների եւ պարսկական կազմակերպութիւնների կամ պարսիկ անհատ հայրենակիցների հետ՝ ընթացք տալով նաեւ նրանց կողմից եղած դիմումներին եւ հարցումներին:
- Ծխական Տուրքի Կենտրոնական Մարմին
- Տնտեսական-Կալւածային Մարմին
- Եկեղեցական խորհուրդներ
Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Ս. Գր. Լուսաւորիչ, Սրբոց Թարգմանչաց, Սրբոց Վարդանանց, Ս. Մինաս, Ս. Գէորգ և Ս. Թադէսո-Բարդուղիմէոս եկեղեցիների 7 եկեղեցական խորուրդները հետևում են սոյն եկեղեցիներին առընչւող բոլոր աշխատանքներին:
- Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ
Թեմական Խորհրդին Ենթակայ Շրջաններն են՝
- Արաքի Հոգաբարձութիւն
- Ղազւինի Հոգաբարձութիւն
- Ռաշտի Հոգաբարձութիւն
- Անզալիի Հոգաբարձութիւն
- Սարիի Հոգաբարձութիւն
- Գորգանի Հոգաբարձութիւն
- Ղարաղանի Ս. Մեսրոպ եկեղեցու Խորհուրդ