1956 թւին, Թեհրանի Սարդարապատ (երբեմնի Հէշմաթիէ) քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մատուռը հիմնադրւել էր ժամանակի «Շահազիզ» դպրոցի եւ համանուն միութեան վարձւած հողամասի սրահներից մէկում եւ օրհնւել էր 1957 թւականի յունւարի 4-ին, ժամանակի Թեհրանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ՝ երջանկայիշատակ Տ. Յովհաննէս աւ. քհնյ. Հաճեանի ձեռամբ:
Սուրբ Սարգիս եկեղեցին Թեհրանի հայ համայնքի մայր եկեղեցին է: Այն կառուցւել է Վազգէն եւ Գուրգէն Սարգսեան եղբայրների նիւթական միջոցներով իրենց ծնողների յիշատակին, եւ ճարտարապետ Աֆթանդիլեանի նախագծով: Եկեղեցու եւ նրան կից առաջնորդարանի շէնքի կառուցումը աւարտին է հասել 1970 թւականին եւ օծւել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Խորէն Առաջինի ձեռամբ 1973 թւականի Ապրիլի 29-ին:
Սուրբ Աստւածածին եկեղեցին գտնւում է Ջոմհուրի Էսլամի պողոտայի Միրզա Քուչիք Խան Ջեանգեալի փողոցում:
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին գտնւում է Թեհրանի Մաջիդիէ քաղաքամասի Շահիդ Հոմայի (2-րդ 16 մետրանոց) պողոտայի Ջամշիդ Ռոյան փողոցում:
Այս եկեղեցին գտնւում է Թեհրանի Վանաք քաղաքամասում, Ղալէյէ Արամանէ փողոցի Քելիսա փակուղում:
Սուրբ Թարգմանչաց եկեղեցին գտնւում է Վահիդիէ պողոտայի, Մադրասէ Արամանէ փողոցում:
Սուրբ Թադէոս-Բարդուղիմէոս եկեղեցին Թեհրանի առաջին հայկական եւ քրիստոնէական եկեղեցին է: Այն գտնւում է Թեհրանի հարաւ արեւելքում, Հազրաթի շուկայի տարածքում, Մոլաւի պողոտայի խաչմերուկում:
Սուրբ Գէորգ եկեղեցին գտնւում է Թեհրանի Հանիֆնեժադ պողոտայի Վահդաթ Էսլամի (նախկին Դառւազէ Ղազւին) հրապարակին կից Ղաւամ օլ Դոլէ շուկայի Քելիսա փողոցում: