Friday, 11 February 2022
Տօն Յովնան Մարգարէի
Առաջաւորաց Պահքի 5-րդ օրը (ուրբաթ) յիշատակւում է Ս. Յովնանի քարոզութիւնն ու Նինւեէ ապաշխարութիւնը ոչ իբրեւ Ս. Յովնան մարգարէի տօն, այլ իբրեւ մեծ ապաշխարութեան եւ ծոմապահութեան օրինակ:
Ս. Յովնան մարգարէն Աստւածաշնչի տասներկու փոքր մարգարէներից է: Հին կտակարանում Յովնան մարգարէի գրքում պատմւում է, թէ ինչպէս Աստծոյ պատգամով Յովնան մարգարէն Նինւէ է մեկնում,ապաշխարութիւն քարոզելու համար, սակայն անմիջապէս չի հետեւում Աստծու հրամանին։ Խուսափելով կատարել Աստծոյ հրամանը՝ Յովնանը փորձում է Թարսիս փախչել: Սակայն փախուստի ճանապարհին փոթորիկի է բռնւում, եւ իր սխալը ընդունելով,նաւարարներին առաջարկում է իրեն ծովը նետել, որը մի հսկայ կէտի կողմի Աստծու հրամանով կլանւում է: Յովնան մարգարէն աղօթքով ու զղջումով Տիրոջ աղերսում է իր փրկութեան համար եւ երեք օր յետոյ, Աստծոյ կամքով,ազատւում է: Այս անգամ անսալով Աստծոյ պատւիրանին՝ Յովնաը մեկնում է Նինւէ: Այնտեղ ապաշխարութիւն է քարոզում եւ մարգարէանում է քաղաքի կործանման մասին։ Քաղաքի բնակիչները Յովնանի քարոզչութիւնը լսելով, մեծից փոքր, նոյնիսկ թագաւորը, ապաշխարում եւ քուրձ են հագնում եւ աղօթքով փրկում են հայրենի քաղաքը վերահաս կործանումից: