ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՒ ԵԿԵՂԵՑԱՍԷՐ ԿԱՆԱՆՑ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ

Կիրակի 10 սեպտեմբեր 2017-ի յետ միջօրէին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հանդիպեց Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի եւ Եկեղեցասէր Կանանց Միութեան վարչութեան։ 

Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանը։

Սրբազան հայրը նաեւ հանդիպեց Եկեղեցական Խորհրդի հետ, լսեց նրանց առաջարկներն ու ծրագրերը կապւած Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցասէր Կանանց Միութեան հետ ընդհանրապէս եւ վարչութեան հետ մասնաւորապէս։ Այնուհետեւ հրաւիրւեց Եկեղեցասէր Կանանց Միութեան վարչութիւնը մասնակցելու հանդիպում-ժողովին։

Սրբազան հայրը առաջին հերթին, գնահատեց Եկեղեցասէր Կանանց Միութիւնն ու իր վարչութիւնը, որ երկար տարիներից ի վեր ծառայում է Սրբոց Թարգմանչաց Եկեղեցուն գործակցութեամբ եկեղեցու եկեղեցական խորհրդին, այնուհետ որպէսզի աշխատանքային եւ գործունէութեան առաւել արդիւնաւէտութիւն լինի Սրբազան հայրը կարեւորեց եկեղեցական խորհրդի աշխատանքները կապւած եկեղեցու ներքին, վարչական եւ մոմավաճառութեան հետ եւ միւս կողմից էլ յանձնարարեց Եկեղեցասէր Կանանց Միութեան, որպէսզի իբրեւ եկեղեցու մօտիկ կանգնած միութիւն շարունակեն իրենց ծառայական աշխատանքը համագործակցութեամբ եկեղեցական խորհրդի եւ քահանայից դասի։ ՛՛ Մենք բոլորս մէկ ընտանիք ենք, քահանայից դաս, եկեղեցական խորհուրդ, Եկեղեցասէր Կանանց Միութիւն, երգեցիկ խումբ եւ պարտինք միասնաբար գործել ի խնդիր մեր եկեղեցական եւ ընկերային ու մշակութային կեանքի առաւել պայծառացման ՛՛ եզրակացրեց Սրբազան հայրը։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com