Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՌՈՒՍԻՈՅ ԴԱՇՆՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ

Երեքշաբթի 14 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան՝ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր հիւրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան դեսպան մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը ընկերակցութեամբ հիւսիսային շրջանի համար նշանակւած նոր հիւպատոսին:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց պրն. դեսպանին եւ նոր նշանակւած հիւպատոսին եւ բարի, օրհնաբեր ծառայութիւն մաղթեց պրն. հիւպատոսին: Սրբազան հայրը մօտալուտ նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով իր շնորհաւորութիւններն ու բարեմաղթութիւնները փոխանցեց պրն. դեսպանին եւ աշխարհի ու յատկապէս Սուրիոյ մէջ խաղաղութեան համար: «Ռուսիոյ եւ Իրանի, երկու բարեկամ երկրների տարած գնահատելի ջանքերի համար, ասաց Սրբազան հայրը. միշտ աղօթում եմ, որովհետեւ գիտեմ որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը անկեղծօրէն գործում է Սուրիոյ մէջ խաղաղութեան վերահաստատման եւ օրինական իշխանութեան ամրապնդման համար» եզրակացրեց Սրբազան հայրը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com