ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի նոյեմբեր ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 170 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝

- 3 դպրոցի աշակերտ-աշակերտուհիներ՝ Հայոց Ազգային «Արաքս» դպրոցի աշակերտուհիներն իրենց հայոց լեզւի դասատուի ուղեկցութեամբ, ոչ հայկական Սալամ  (سلام)և Ռոսթամաբադ (رستم آباد) դպրոցների աշակերտներն իրենց ուսուցիչների հետ

- «Պայման» եռամսեայ հանդէսի յանձնախմբի անդամ՝ դոկտ. Ղաւամէդդին Ռազաւիզադէն( دکتر قوام الدین رضوی زاده ), բանաստեղծ՝ Վարանդի ընկերակցութեամբ

- Իրան ժամանած «Էրէբունի» Պատմա-հնագիտական Արգելոց Թանգարանի «Կարմիր Բլուր» մասնաճիւղի վարիչ՝ դոկտ. Միքայել Բադալեանը, նաև դոկտ. Երւանդ Գրեկեանը Հ.Հ. Գիտութիւնների ակադեմիայի արևելագիտութեան ինստիտուտից

- Թեհրանի 8-րդ շրջանի Հրշէջի կայանից, շուրջ 40 կին աշխատողներ, պրն. Յովիկ Մինասեանի գլխաւորութեամբ

- «Ալզահրա» համալսարանից 20 ուսանողներ

- Ոչ հայկական տարբեր դպրոցների ուսուցչուհիներ, ընդհանուր 25 հոգի

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com