ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Իրանահայ անձնուրաց ու վիրաւոր զինւոր՝ Վարուժ Թահմասեան

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբը որը նշանակւել է Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի կողմից, իր ստանձնած պարտականութիւնների մէջ է ներառում կատարել այն ինչ իր  ուժերի մէջ է:

Պահպանել Իրանահայ անձնուրացների արժէքները եւ ներկայացնել ու ծանօթացնել նրանց ամբողղջ համայնքին: Վերյիշելու նպատակով թէ սրանից աւելի քան 30 տարի առաջ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում ի՞նչ դեր է ունեցել Իրանահայութիւնը եւ անշուշտ այդ շարքում են հայ արհեստաւորներն ու հայ զինւորները: 

Այսպեսով խօսում ենք անձնազոհ մարտիկ հայ անձնուրաց զինւոր Վարուժ Թահմասեանի մասին:

Վարուժ Թահմասեանը ծնւել է 8-Հոկտեմբերի 1959 թ-ին (1338/07/15) Թեհրանում: Նա զաւակն էր պրն. Վաղարշակի եւ Տկն. Մարիամի .Վարուժի կրտսեր եղբայրն է Վրէժը, որը 9-Տարով աւելի փոքր է Վարուժից:

Վարուժը տարրական եւ ուղեցոյց ուսումը ստանում է Թեհրանի հայաշատ «Սասուն» քաղաքամասի  «Թունեան» տղայոց դպրոցում, իսկ միջնակարգը նոյն քաղաքամասի «Յ. Թովմասեան»-ում: Նա իր ուսման վերջի մէկ տարին ընտանեական տեղափոխման պատճառով ստիպւած է լինում սովորել Քարաջ քաղաքի «Դէհխոդա» դպրոցում:

Նա 1978-թ. Մարտ ամսին (1357-խորդադին) աւարտելով իր ուսումը մատեմատիկայի ճիւղում, նոյն դպրոցից ստանում է իր դիպլոման:

Վարուժը 1-փետրւարի 1980-թւականին (1358/11/15) զինւորագրւում է , նա իր զինւորութեան նախապատրաստական շրջանը անց է կացնում Շահրուդ  քաղաքից ոչ այնքան հեռու «Չէհէլդոխթար» զօրանոցում: Այնտեղ նաեւ ծառայում էր Յովիկ Մեհրաբեանը, որը Վարուժի մօտիկ բարեկամներից էր , Վարուժը այդ բանից շատ ուրախ էր : Երկու ամիս այնտեղ զօրավարժութիւնից յետոյ, զօրացրում է լինում եւ վարուժը բաժին է  դառնում Ուրմիայի քաղաքի 64-րդ բանակի միաւորմանը:

Վարուժը Չէհէլդոխթարից փոխադրւում է Ուրմեա ճանապարհին ծնողներին հանդիպելու համար գալիս է Թեհրան, այնտեղ երկաթուղակայանում հանդիպում է Զօրիկ Մուրադեանին, նրա ընտանիքը եկել էր նրան ճանապարհելու. Նա ծառայելու էր Իրանի Քուրդիստան նահանգի Փիրանշահր քաղաքի ճաակատի նախագծում:

«...Արդէն վեց ամիս  էր անցել այդ օրից ,որ ընտանիքիս հետ հանդիպելու համար մի քանի օրով ինձ զօրանոցից արձակեցին եւ ես եկայ տուն այդ ժամանակ էլ իմացայ  Զօրիկի նահատտակութեան մասին անմիջապէս նրա ծնողներին տեսութեան գնացի եւ յետոյ էլ այցելեցի նոր բուրաստանում նրա շիրիմը:

Շատ յուզւած էի, եւ այն օրը ,որ առաջին անգամ Զօրիկին երկաթուղակայանում տեսէլ

Էի , չէի կարողանում մոռանալ, ամէն րոպէ նրա պարզ ու ժպիտով լի փայլուն դէմքը աչքերիս առջեւից անցնում էր: Չէի կարողամում ինձ համոզել եւ նրա նահատակութիւնը չէի հաւատում:

Ութ ամիսներ էր, ես ծառայութեան մէջ էի ,որ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմը 1980 թւի սեպտեմբերի 22 ին (Իրանական 1359 շահրիւար ամսի 31) Իրաքի նախագահ Սադդամ Հուսէյնի հրամանով սկսւեց:

Մեր զօրանոցը գտնւոմ էր Իրանի Քուրդիստան նահանգի Փիրանշահր քաղաքում, որը Իրաքի սահմանին շատ մօտ էր: Իրաքի ուժերը շատ լաւ վերահսկում էին «Թամարչին» սահմանային մայրուղին եւ այնտեղից յաճախ յարձակումներ ու կրակոցներ էին կատարում քաղաքի եւ զօրանոցի վրայ:Այդ յարձակումներից մէկում էր, որ Իրաքի ուժերի կողմից արձակւած ականներից մէկը թիրախաւորեց Զօրիկենց պաշտպանութեան դիրքը, որտեղ էլ դժբախտաաբար Զօրիկը նահատակւեց:

Քաղաքը եւ զօրանոցը փրկելու համար այդ յարձակումներից, զօրանոցի հրամանատար Գնդապետ Զաքեանին հրամայեց, ինչ գնով էլ, որ լինի Թամարչին սահմանային մայրուղին ազատագրել Իրաքեան ուժերի հսկողութիւնից: Եւ այդպէս էլ արինք ու ազատագրեցենք Թամարչին սահմանային մայրուղին:

Քուրդիստան նահանգի սահմանամերձ Սերօ քաղաքը շատ խառը վիճակ ունէր, որը Քոմոլէ ու Դեմոկրատ խմբակցութիւնների հսկողութեան տակ էր գտնւում:

Հրամանատար գնդապետ Զաքեանի հրամանով առաւօտեան կանուխ շարժւեցինք դէպի Սերօ սահմանամերձ քաղաքը : Քաղաքը ազատագրելուց ու խմբակների պարտւել ու հեռանալուց յետոյ մենք քաղաք մտնելով ուժեղացրինք այնտեղի մեր զօրանոցը:

1360-ական տարեշրջանն էր, ես շուրջ 20 ամիս էր, որ ծառայում էի: Մեր զօրանոցը քաղաքից դուրս էր գտնւում: Օշնաւիէ քաղաքի մաքրագործման նպատակով մեր զօրամասին աննախադէպ  կերպով պարտականութիւն տրւեց  Փիրանշահրի ճանապարհով անցնել դէպի  Օշնաւիէ: Հասանելով Փիրանշահր այդտեղ տեղեկացանք, որ այդ առաքելութեան բուն նպատակը Օշնաւիէ քաղաքի մաքրագործումն էր Քուրդ գրոհայիններից:

Մեր ռազմական շարասիւնը կազմւած էր 6 տանկերից ռազմամեքենաներից եւ ռազմատեխնիկաներից: Իմ մեքենան , որի վարորդը ես էի «ՕՒԱԶ» տիպի մեքենայ էր եւ ինձ հետ էին Հաջիզադէն, որը իմ շատ մօտիկ ռազմընկերն էր եւ նշանակւել էր մեր խմբի հրամանատարը: Մեր երկուսից բացի մեզ հետ էին նաեւ երեք ուրիշ զինակից ընկերներ: 

Առաւօտեան ժամը 5-ին գնդապետ Սայեադ Շիրազիի հրամանով զօրանոցից դուրս գալով շարժւեցինք դէպի Փիրանշահր: Մեր հրամանատարը գնդաապետ  Զաքեանից յետոյ գնդապետ «Սայեադ Շիրազին  էր  նշանակւել եւ այդ առաքելութիւնը նրա պատասխանատւութեամբ էր կատարւում:

1360-թւի շահրիւար ամսի 19-ի առաւոտեան ժամը 10-ին զօրագունդը ճանապարհւեց դէպի Փիրանշահրի հիւսիսային դաշտերը: Հասնելով այնտեղ եւ գիշերելով Փիրանշահր, միւս օրը առաւօտեան ժամը 5-ին շարժւեցինք դէպի Օշնաւիէ քաղաքը ազատագրելու քուրդ  գրոհայններից:

Մեր զօրքի շարասիւնը ինչպէս վերեւում նշեցի կազմւած էր 6 տանկերից որոնցից 3-ը առջեւից , իսկ միւս 3-ը թիկունքից էին գալիս: Մէջտեղում տարբեր մարդատար ռազմամեքենաներ ու ռազմատեխնիկաներ էին առաջանոում: Ես, Հաջիզադէն ու միւս 3 զօրակից ընկերներս ջիփ ռազմամեքենայի մէջ էինք . անլար հեռահաղորդիչի (բիսիմի) պատասխանատուն ես էի: Այդ ընթացքում տեղական քաղաքացիական ուժերն էլ մեզ էին միացել: 

Գնդապետ  Սայեադ Շիրազիի , ուղեկցութեամբ հասել էինք մի բաց եւ տափարակ դաշտ: Դիմացը քիչ հեռաւորութեամբ մի քանի բլուրներ էին երեւում , այնտեղ մեր զօրային միաւորը դիրքաւորւելով, շարասիւնից գծային դիրք ստացաւ . բոլոր զինւորները մեքենաներից իջել եւ ցրւելով տանկերի թիկունքներում դիրք էին բռնել : Մենք էլ մեր ջիփ մեքենայով անընդհատ գծի այս ծայրից միւս ծայրն էին գնում ու վերադառնում եւ անլար  հեռահաղորդիչի (բիսիմի) միջոցով տարբեր մասերի հետ կապ էինք հաստտում : 

Այդ ընթացքում էր , որ մեր աջ կողմը 500 մետր հեռաւորութեամբ մի արձակւած ական գետնին դիպչելով պայթեց , մի քանի վայրկեան յետոյ երկրորդը աւելի մօտ տարածութեամբ: Մեր միաւորը անմիջապես անցաւ պաշտպանութեան դիրքի: Սկզբում կարծում էինք թէ մեզ պաշտպանելու համար մեր զօրանոցից է այդ կրակոցները : Անմիջապես կապւեցինք զօրանոցի հետ ասելով , որ սխալ դիրքերի վրայ էք կրակ բացել : Բայց նրանք պատասխանեցին , թէ նրանց դեռ կրակոցի հրաման չի տրւել : 

Մենք արդէն թշնաամու միջոցով յարձակման ենք ենթարկւել :Անդադար կրակ էր , որ թաափում էին մեր վրայ : Անմիջապէս հրամանատար Սայեադ Շիրազին դիրքաւորւելու հրաման  տւեց, խառնաշփոթ վիճակ էր ստեղծւել ,փոշու եւ պայթիւններից արձակւած բեկորների մէջ էինք խառնւել, տափարակ դաշտում հեշտ թիրախ էինք  թշնամու համաար: Պայթիւնի եւ կրակոցների եւ հարայհրոցի ձայներ էր լսւում :Մեր մեջ արդէն մի քանի սպանւածներ ու վիրաւորներ կային : Մեզ օգնութեան հասնելու նպատակով ես անդադար կապւում էի մեր շրջակայ զօրանոցների եւ զօրախմբերի հետ : Որոշները աշխատում էին վիրաւորներին օգնել եւ նրանց կրակի տակից դուրս հանել եւ որոշներն էլ որ աւելի թեթեւ վիրաւորւած էին , ցաւից շառաչում էին եւ օգնութիւն էին խնդրում :

Ես, Հաջիզադեն եւ Միրքամալին համարեա միմեանցից մի քանի մետր տարածութիւն ունէինք մեզանից անմիջապէս յետոյ մեր խմբի միւս երեք զինւորներից , արագ շտապում էինք պաշտպանւել մեր տանկերի յետեւում , եւ այդ ժամանակ էր , որ մեր միջեւ մի խլացոււցիչ պայթիւն  տեղի ունեցաւ եւ փոշու ու արիւնի մեջ կորանք : Ոչինչ չէի կարողանում լսել միայն ստւերներ էի տեսնում ,որոնք փոշու եւ քարաբեկորների մեջ իրար էին անցնում : Մարմնիս վրայ ոչ մի ցաւ չէի զգում , նայելով ընկերներիս , աղէտի խորքը զգացի : Հաջիզադէն հենց առաջին պահին մահացու պայթունաբեկորներից սպանւել էր, իսկ Միրքամալիի ոտքն էր կտրւել , այն երեք զինւորները, ովքեր մեր թիկունքում էին ամէն մէկը տարբեր վնասւածքներ էին ստացել , մէկի ձեռքը , միւսի ոտքը եւ երրորդի մեջքը : Մարմնիս աջ մասը եւ թիկունքս պայթիւնաբեկորներից լիքն էր . զարմանում էի, թէ մեզ հետ ին՞չ է պատահել :Ձեռքիս ժամացոյցը ձեռքիցս բացւել եւ գետին էր ընկել . փորձեցի վերցնել բայց չկարողացայ : Նորից վերադարձայ եւ հայացքս  գցեցի Հաջիզադէին , նա արեան ու փոշու մեջ ողողւած ու անշարժ ընկած էր . նայելով Միրքամալուն տեսայ , որ նա էլ Հաջիզադէի նման փոշու եւ արեան մեջ էր եւ իր ձեռքը մեկնած դեպի ինձ , աշխատում էր իրեն դեպի ինձ քարշ տալ:

Մենք թշնամու 80-մ.մ. ականի թիրախ էինք դարձել : Մեր միւս զինակից ընկերները , ովքեր շուրջ 200 մետր մեզանից աւելի հեռու էին , այդ տեսնելով անմիջպես , շտապեցին դեպի մեզ, օգնելու համար : Ռէզան եւ Ասկարին ինձ շատ մօտ ընկերներ էին , հասնելով մեզ աշխատում էին ինչ  գնով էլ լինի կրակի տակից մեզ հեռացնել : Ինձ շարժելը շատ դժւար էր ու վտանգաւոր : Ձձեռքերս կոտրտւել էր , ամբողջ մարմինս վնասւացքներ էր ըստացել , ականի պայթիւնաբեկորների մի մասը մէջքիս աջ կողմից անցել եւ փորիս ձախ կողմից աղիքներս վնասելով դուրս էր անցել : Ինչ կերպ , որ կարելի էր արագութեամբ ինձ ջիփ մեքենայով փոխադրեցին Փիրանշահրի խղճուկ հիւանդանոցը , արդէն իսկ ինչ որ ցաւեր էի զգում : Սկզբնական բուժօգնութիւնից  յետոյ ուղղաթիռով փոխադրւեցի Ուրմեա :

Շատ լաւ յիշում եմ . այդ օրը ուրբաթ եւ արձակ օր էր . հիւանդանոցում ոչ մի մասնագէտ բժիշկ աշխատանքի չեր : Մեր խմբի հրամանատարը խմբապետ Խոդափարաստը այդ տեսնելով իր զինւորներին հրամայեց՝ ինչ գնով լինի բժիշկներին գտնել ու ինձ օգնելու համար հիւանդանոց  բերել. Այդպէս էլ արին :

Մինչեւ բժիշկների հասնելը արագութեամբ ինձ վիրահատարան տարին :Վիրահատումը մօտ 11 ժամ տեւողութիւն ունեցաւ : Վիրահատման ժամանակ ինձ 9-ը միաւոր արիւն էր պէտք , զօրանոցից ընկերներիցս շատերն եկել էին հիւանդանոց , արիւն նւիրելու : Վիրահատումը փորիս վրայ էր , մասնագէտ բժիշկը հրաշք կատարեց: Նա շատ դժւաարութեամբ ու համբերութեամբ կարողացաւ իր աշխատանքը ամենայն ճշգրտուտթեամբ կատարել: Նա կեանքս փրկելով լիովին կատարեց իր բժշկական պարտքը , աղիքներս , որ վնասւած էին , մէկ առ մէկ իրարու միացնելով:

Վիրահատելուց մի երկու օր անցել էր , երբ ընկերներս ինձ այցելութեան եկան: Նրանք ինձ տեսնելով զարմացած էին , որ ես ողջ եմ . ինձ շատ վատ վիճակում էին փոխադրել հիւանդանոց: Մի քանի օրից Ուրմիայից ուզեցին ինձ ինքնաթիռով փոխադրել Թեհրանի հիւանդանոց , ճանապարհին վատացայ եւ այդ պատճառով էլ ստիպւած տեղափոխւեցի Թաւրիզի «Էմամ Խոմէյնի» հիւանդանոց :

Այնտեղ Ատրպատականի փոխառաջնորդ Տ. Բագրատ Մելքոնեանը տեղեկանալով իմ մասին ինձ այցելութեան եկաւ : Նրա միջոցով էր , որ ընտանիքս տեղեկացաւ վիրաւորւելուս մասին : Ծնողներս , մօրեղբայրս եւ կինը եւ փոքր  եղբայրս  Վրէժը անմիջապես եկան Թաւրիզ : Թաւրիզի հիւանդաանոցում սխալմամբ անունս Վարուժի փոխարեն «Դարիւշ» էին արձանագրել եւ դա պատճառ էր դարձել , որ մերոնք հիւանդանոցի դռանը մի քանի ժամով

մոլորւեն : Բայց յետոյ մօրս պնդումներով վերջապէս նրանց յաջողւեց ներս մտնել եւ ինձ գտնել: Մայրս ինձ տեսնելով սկսեց լացել ու դեպի ինձ վազել ու իր ջերմ շուրթերը  համբոյրների ծաղիկներ դարձրած նւիրեց իր վիրաւոր ու կարօտով լի որրդուն :     

Բացի այն , որ ձեռքերս  մի քանի տեղից կոտրւել էր , աջ ձեռքիս բազուկի ոսկորը նաեւ փշրւել էր , որ յետոյ իմ եւ բժիշկներիս համար մեծ խնդիրներ ըստեղծեց :Մարմնումս աւելի քան 23 բեկորներ կային, ոտքերիս տանդեմներ ու նեարդները վնասւած էին : Մերոնք մի քանի օրից յետոյ Թաւրիզից վերադարձան Թեհրան . իսկ մօրս ոչ մի գնով չկարողացանք համոզել վերադառնալ :

Այդ ժամանակաշրջանում  իմ վրայ տարբեր  վիրահատումներ կատարւեց : Մայրս աւելի քան 6 ամիս այնտեղ մնաց իմ մօտ : Նա ամբողջ գիշեր ու ցերեկ իմ կողքին էր եւ մի վայրկեան ինձանից հեռու չէր մնում :Նա բացի այն , որ ինձ էր խնամում , նաեւ սրտցաւօրէն խնամում էր միւս հիւանդներին ու վիրաւորներին ասելով թէ դուք բոլորդ իմ Վարուժն էք: Նա արդէն հիւանդանոցի բուժքոյրերին մաս էր կազմում : Եթէ որեւէ մի հիւանդ կամ վիրաւոր զինւոր օգնութեան կարիք էր զգում անմիջապէս «Մարիամ մամիկը» (նանէ Մարիամ) այդպէս էին կանչում նրան-պատրաստ էր օգնութեան . այնպէս ,որ նա  հիւանդանոցի ամենասրտցաւ եւ մտերիմ բուժքոյրերից մէկն էր դարձել: Ինձ 6 ամսից յետոյ փոխադրեցին Թեհրանի «Խանէւադէ»  զօրային հիւանդանոց :

Ընդհանուր 11 անգամ վիրահատութեան են ենթարկել . մէկ վիրահատում Ուրմիայում , 4-ը Թաւրիզում եւ մնացածը Թեհրանում : Աջ ձեռքս աւելի քան 7 անգամ վիրահատւել է  :

Եւ այժմ փառք տիրոջ՝ առողջ ու հպարտ ձեր կողքին եմ :

Սկզբում ինձ 65% վիրաւոր, իսկ յետոյ 50% անձնուրաց ճանաչեցին: Բայց դա բոլորովին ինձ համար նշանակութիւն չունի: Ես իմ Աստծուց շնորհակալ եմ , որ կողքիս ունեցել եմ սրտցաւ ու հոգատար մայր, եւ համբերատար ընտանիք. նրանց շնորհիւ է, որ այժմ փառք իմ ամենակարող եւ հրաշագործ տիրոջը, լաւ ու նորմալ կեանք եմ վայելում ծնողններիս ու ընտանիքիս կողքին :

Նա իր ամբողջական առողջութիւնը ձեռք բերելուց յետոյ , աշխատանքի է անցնում Թեհրանի ճանապարհային եւ տրանսպորտային միջոցների  հաշւառման բաժնում (էդարէյէ ռահ վա թարաբարի) որպէս  հաշւապահ:  Նա առիթ է ունենում օգտւել կառավորութեան աշխատակիցների կրթաթոշակից (բուրսիէ քարմանդանէ դոլաթ), եւ շարունակելով իր ուսումը յաջողում է ստանալ իր լիսանսը:

Վարուժ Թահմասեանը 13 Յունիսի 1988 թւականին (պարս. 1367/03/23)  ամուսնանում է Օր. Սեդիկ Շահբազեանի հետ եւ  բախտաւորւոում երեք զաւակներով մէկ տղայ եւ երկու աղջիկ , նրանք  այժմ իրենց բարձրագոյն ուսումն  են ստանում Թեհրանի լաւագոյն համալսարաններից մէկում:

Վարուժ Թահմասեանը իր խօսքերը աւարտելու համար աւելացնում է : Երբ պատերազմ բառին հանդիպում եմ, պարզ է թէ մարդու մէջ չի կարող  լաւ տպաւորութիւն ստեղծել. Նրանք , ովքեր պատերազմում չեն եղել եւ պատերազմ չեն տեսել չեն կարող իմանալ, թէ այնտեղ ին՞չ է կատարւում: Այնտեղ զինւորների մէջ շատ լաւ եւ մտերիմ յարաբերութիւն է ստեղծւում : Եւ դա թէ՛ քո եւ թէ դիմացինի մէջ կարող ես շատ պարզ տեսնել : Եւ այն խաբեբայութիւններն  ու կեղծաւորութիւնները , որ առօրեայ կեանքում կայ այնտեղ չկայ , բայց ընդհանուրի  մէջ պատերազմը շատ վատ բան է : Այն ինչ կեանքումդ ապագայիդ համար ծրագրում ես  միանգամայն անյայտանում է :Միգուցէ մարդիկ կան  , ովքեր կարող էին բարձր պաշտօնեաներ լինել , բայց այժմ չկան . կամ եթէ էլ կան անդամալոյծ են : 

Մենք պէտք է իդեալական մտածենք եւ կենտրոնանանք համաշխարային խաղաղութեան վրայ : Խաղաղոււթիւն եմ ցանկանում աշխարհի եւ նամանաւանդ սիրելի Իրանի համար . որովհետեւ Իրանը մեծ ազգութեան երկիր է եւ արժանի է խաղաղութեան ու յաջողութեան : Բարձրեալ Աստծուց խնդրում ենք բոլոր Իրանցիների սրտերում սէր ու համակրանք ստեղծի , որ այս երկիրը սիրոյ հիմունքների վրայ կառուցենք :

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

Ծանօթ՝ Զօրիկ Մուրադեան - Իրան-Իրաք պատերազմում առաջին հայ նահատակ զինւորն է նա նահտակւել է Փիրանշահր 1980 թւականի Հոկտեմբերի 14-ին (1359 թւականի մեհրի 22-ին)

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com