ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մասնակցեց Երուսաղէմի հարցի շուրջ քրիստոնեայ-իսլամ համագումարին

«Ազդակ» - Հինգշաբթի, դեկտեմբերի 14-ին, Բքերքէում տեղի ունեցաւ քրիստոնեայ եւ իսլամ հոգեւոր պետերի համագումար: Համագումարի նպատակն էր հաւաքական կեցւածք ճշտել Երուսաղէմի հարցի շուրջ:

Ինչպէս ծանօթ է, վերջերս ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը պաշտօնապէս Երուսաղէմը ճանաչել էր որպէս Իսրայէլի մայրաքաղաք: Նախագահի այս որոշումը ընդվզման մեծ ալիք առաջացրեց թէ՛ պաղեստինցի ժողովրդի մէջ, եւ թէ՛ իսլամ ու քրիստոնեայ կրօնական, քաղաքական եւ պետական շրջանակներից, ինչպէս նաեւ Միջին Արեւելքում ու արեւմտեան աշխարհում:

Այս հարցի մասին հոգեւոր պետերը իրենց տեսակէտները պարզեցին, եւ ապա միացեալ յայտարարութեամբ մերժեցին ԱՄՆ-ի նախագահի որոշումը, կոչ ուղղելով դատապարտել այս կեցւածքը, համարելով Երուսաղէմը որպէս պաղեստինեան պետութեան մայրաքաղաք եւ շեշտեցին միաստւածեան երեք կրօնների սրբատեղիները պաշտպանելու կարեւորութիւնը:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com