Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» արեւելահայերէնով տպագրւած եւ «Սերտողութիւն Մատթէոսի Աւետարան»-ի գրքերի շնորհահանդէսը

Նախաձեռնութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի, երկուշաբթի, դեկտեմբերի 14-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ Ս. Գրիգոր Նարեկացու՝ «Մատեան ողբերգութեան» արեւելահայերէնով տպագրւած եւ երանաշնորհ Զարեհ Ազնաւուրեանի հեղինակած՝ «Սերտողութիւն Մատթէոսի Աւետարան»-ի 2 հրատարակութիւնների շնորհահանդէսը:

Գրքերը տպագրւել են Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի կողմից:

Ծրագիրն սկսւեց Տէրունական Աղօթքով, ապա Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի ներկայացուցիչ՝ պրն. Նորիկ Ղարաբէգեանի բացման խօսքից յետոյ, «Տաւիղ» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ տկն. Արփի Սիմրոջեանի, կատարեց Կոմիտասի՝ «Տէր Ողորմեայ» և «Քրիստոս ի մէջ»-ը: Ապա Այրինա Նորաւեանը ասմունքեց հատւածներ Սուրբ Գրիգոր Նարեկացուց:

Գեղարւեստան ծրագրի միւս բաժնում, երգչախումբը ներկայացրեց Psalm No. 117-ը, որին ընկերակցեցին դաշնակահար՝Ալին Թաշճեանը և Ջութակահարներ՝ Նանէ Յովհաննիսեանը և Նանոր Նազարեանը:

Ապա բանախօսեց Թ. Հ. Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը «Հոգևոր Գրականութեան մէջ Մեկնութեան Տեսակէտների Մասին», շեշտելով՝ «Որևէ գրական երկ մեկնութեան է կարօտում, նոյնիսկ յաճախ իր ժամանակակիցների համար»:  Ապա նշելով մեկնաբանութիւնների տեսակները, շեշտեց թէ կան 7 տեսակ մեկնութիւններ՝ Բառական, Լրման, Փոխաբերական, Բարոյական, Այլաբանական, Տիպաբանական և Խորհրդական:

Գեղարւեստական ծրագրի միւս բաժնում Օֆիկ Մելիքեանը մեներգեց՝ Մ. Եկմալեանի «Տաղ Աւետեաց և Ասւածածնայ»-ը:

Ապա բեմ հրաւիրւեց արտայայտւելու «Մատեան ողբերգութեան»-ը արեւելահայերէնի վերածած, Հայաստանից հրաւիրւած՝ պրոֆ. Աշոտ Պետրոսեանը: 

Երկու գրքերի շնորհահանդէսը կատարւեց Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, գրքերի մեկենասներ՝ Խաչիկ եւ Ռոզիկ Աբրահամեանների եւ Եարիջանեան եղբայրների նաև պրոֆ. Պետրոսեանի ձեռամբ:

Վերջում թեմակալ առաջնորդը հրաւիրւեց ասելու իր հայրական խօսքը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com