ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Մեռելոցի Պատարագ Նոր Բուրաստանում

Ննջեցեալների մասին ճշմարտութիւնն իմանալու եւ նրանց հետ մեր քրիստոսահիմն հաւատքի եկեղեցաբանական կապը ջերմ, կենդանի ու անխախտ պահելու Աստւածաշնչական թելադրանքից մղւած մեր եկեղեցու Սրբազան հայրերը յատուկ տնօրինումով հինգ մեծ ու գլխաւոր եկեղեցական ու քրիստոնէական տօների յաջորդող օրը յատկացրել են մեր ննջեցեալներին յիշատակելու, քրիստոնէական ամենաազնիւ արարքին, նրանց հոգիների համար աղօթք բարձրացնելու եւ Աստծու ողորմութիւնը հայցելու աշխատանքին ու պարտականութեան:

Այդ առիթով, թւականիս կիրակի 7 յունւարի առաւօտեան ժամը 9:30-ին Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի պատարագը ձեռամբ՝ Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շարոյեանի։

Պատարագի աւարտին դրսում՝ զանգակատան ներքոյ զետեղւած յատուկ սեղանի շուրջ խմբւած հաւատացեալների ներկայութեամբ կատարւեց ամբողջ հայ ազգի հին թէ նոր, ծանօթ թէ անծանօթ, յայտ թէ անյայտ ննջեցեալների հոգեհանգստեան արարողութիւնը:

Այնուհետև քահանայ հայրերը այցելեցին Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների հաւաքական դամբարան եւ Թեհրան-երեւան Աւիավթարի զոհ գնացածների հաւաքական դամբարանը եւ այնտեղ էլ աղօթք բարձրացրեցին նահատակների եւ զոհւածների հոգիներին: 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com