ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Արևագալի Արարողութիւն Ս. Մինաս Եկեղեցում

Թւականիս երեքշաբթի մարտի 20-ին, Ս. Մինաս եկեղեցում կատարւեց Արևագալի արարողութիւն, նախագահութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և մասնակցութեամբ քահանայ հայրերի ու հաւատացեալ ժողովրդի:

Քարոզում Սրբազան Հայրը խօսելով 40-օրեայ Պահեցողութեան և Արևագալի արարողութիւնների խորհրդի մասին կենտրոնացաւ դրանց հիմնական նպատակի վրայ, որն է մարդս ինքնագիտակցութեան ճամբով հրաւիրելու անկեղծ, հշմարիտ ու հարազատ զղջումի, խոստովանութեան և ապաշխարութեան: Նա շեշտեց թէ. «Մեծ Պահքի գրեթէ վերջին հանգրւանին ենք: Այս շաբաթւայ խորհուրդը, մեր հայրերի տնօրինումով, մեր գիտակցութեան մէջ վերակենդանացում է Քրիստոսի գալստեան խորհուրդը և գաղափարը: Յարատև աղօթքով մենք դիմում ենք Աստծուն հայցելով իր օրհնութիւնները և ողորմածութիւնը, միևնոյն ժամանակ արտայայտելով մեր խորունկ, անստւեր հաւատը Քրիստոսի երկրորդ գալստեան նկատմամբ, որը քրիստոնէական վարդապետութեան ամենաէական կէտերից մէկն է և մեր հաւատամքին մաս կազմող ճշմարտութիւններից մին, որի միջոցով հաւատացեալի սրտում բոցավառում է յոյսը յաւիտենական կեանքի ու երկնային արքայութեան»:

Սրբազան Հայրը նաև խօսեց Քրիստոսի զոյգ աշխարհ գալուստների մասին, մին որպէս մարդացեալ փրկիչ՝ փրկելու համար մարդկութիւնը և իր թագաւորութինը հաստատելու նրանց սրտում, և երկրորդ գալուստը՝ որը ժամանակների վախճանին է լինելու: Նա գալու է որպէս դատաւոր, դատելու համար մարդկութիւնը և արդար դատաստան կատարելու: Յաւիտենական դատապարտութիւն ու տանջանք՝ անզիղջ, անապաշխարհ մեղաւորներին ու ամբարիշտներին իսկ յաւիտենական և ուրախ կեանք՝ ապաշխարողներին, հաւատացողներին ու արդար կեանք ապրողներին: Սա է այն յոյսը, որին կառչած մնալով պէտք է ապրի իւրաքանչիւր քրիստոնեայ հաւատացեալ:
Արևագալի ժամերգութեան աւարտին, Ս. Մինաս եկեղեցու եկեղեցական խորհուրդը, համեստ պասի հիւրասիրութիւն էր պատրաստել ներկաներին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com