ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները՝ Թեհրանի հայոց թեմում

Թեհրանի հայոց թեմի Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող կենտրոնական յանձնախմբի իրականացած աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով, ներկայ գտնւելով յանձնախմբի ժողովին, հարցազրոյց ենք նախաձեռնել ատենապետ Արամ Շահնազարեանի հետ:

Նա ընդգծել է. «Միջոցառումների շարանում նախատեսւած են աշակերտութեան համար մի շարք ծրագրեր, համագործակցութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի: Տարրական դպրոցի աշակերտութիւնը ըստ աւանդոյթի, իւրաքանչիւր քաղաքամասի եկեղեցու շրջափակում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանի մօտ ծաղիկներ տեղադրելով յարգանքի տուրք է մատուցելու, իսկ միջնակարգ օղակի աշակերտները ապրիլի 18-ին համատեղ ծրագրով համախմբւելու են «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում. այս տարի նաեւ կազմակերպւել է գիտելիքների մրցութիւն, որի ընթացքում հարցեր են տեղադրւելու «թելեգրամ»-ի էջի եւ կայքէջի վրայ, որը կը յայտարարւի, որպէսզի ստուգւի աշակերտութեան իրազեկութիւնը պատմութեան մասին:

Անդրադառնալով ապրիլի 23-ից իրականացւող ծրագրերին, յանձնախմբի ատենապետը նշեց, որ ընկալեալ սովորութեան համաձայն, ապրիլի 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կատարւելու է ծաղիկների մատուցման եւ հոգեհանգստեան արարողութիւն, որին յաջորդելու է «Ռոստոմ» երիտասարդական միութեան կողմից կազմակերպւող երիտասարդական համահաւաքը:

Ապրիլի 24-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ մեծ հաւանականութեամբ երթ դէպի Թեհրանում Թուրքիայի դեսպանատուն եւ համահաւաք, իսկ գլխաւոր գեղարւեստական միջոցառումը՝ «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ տեղի է ունենալու «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Նա նշեց, որ յանձնախումբը հանդիպում է նախաձեռնել միութիւնների ներկայացուցիչների հետ, իրազեկ դառնալու միութիւնների ծրագրերին եւ կանխելու ծրագրերի խաչաձեւումը: Նա աւելացրեց, որ արդէն ընթացքի մէջ է փոստերի պատրաստումը եւ գլխաւոր կարգախօսի ընտրութիւնը: Անդրադառնալով արտաքին քարոզչութեանը, Արամ Շահնազարեանը ընդգծեց. «Այս տարի արտաքին քարոզչութեան առանցքն ընտրել ենք հետեւեալը, որի մասին իրազեկելու ենք իրանական հանրութեանը՝ Հայոց Ցեղասպանութիւնը որպէս 20-րդ դարի անպատիժ մնացած Ցեղասպանութիւն, յանգեցրել այսօրւայ աշխարհում ցեղասպանութիւնների եւ ոճրագործութիւնների շարունակման, Թուրքիան տարածաշրջանային ագրեսիւ քաղաքականութիւնների Սիրիայում քուրդերի դէմ եւ ոտնձգութիւնը այլ երկրների տարածքային ամբողջականութեան դէմ եւ առգոյ են նէոօսմանական նկրտումներ»:

Անդրադառնալով համայնքային ծրագրերի առացքին, նա նշեց, որ համայնքային ծրագրերի հիմքում կարեւորւելու է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակը, որպէս հայ ժողովրդի ապրելու կամքի դրսեւորումը:

Նրա հաւաստմամբ նախատեսւած է իրանական լրատւամիջոցների համար մամլոյ ասուլիս եւ լուսաբանական հանդիպում, իսկ ապրիլի 22-ի երեկոյեան իրանցի մտաւորականների համար իւրայատուկ միջոցառում՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, նախաձեռնութեամբ «ՀՈՒՍԿ» հաստատութեան:

Ստորեւ ներկայացւում է Թ. Հ. Թ. Թեմական Խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի անւանացանկը.

Արամիկ Շահնազարեան
Արփի Աբնուսեան
Արա Աւետեան
Արթին Բաբայեանս
Լորիս Մինասեան
Նայիրի Յարութիւնեան
Անդրանիկ Իբրանոսեան
Սեդա Թարվերդեան
Ռոստոմ Մարգարեան
Ռէյմոնդ Շահնազարեան
Արմոնդ Մովսիսեան
Յանձնախմբի հետ կապ՝ Թեմական Խորհրդի ներկայացուցիչ՝ փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեան:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com