ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Անկախութեան 100-ամեակը՝ «Արարատ» մարզաւանում

Մայիսի 28-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ.) «Արարատ» մարզաւանի զովասուն «Այգեստան»-ում, Երէցների միութիւնը տօնակատարեց Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման 100-ամեակը:

Ձեռնարկը սկիզբ առաւ «Սարդարապատ» ոգեշունչ երգով, որը յոտնկայս ունկնդրեցին ներկաները:

«Լեռներդ հպարտ վեր են բարձրանում,
Որ փառքդ վերեւ տանեն, հայրենի՛ք»

Սիլւա Կապուտիկեանի այս տողերով սկսւող «Հայրենիք» բանաստեղծութեան արտասանութեամբ, Օրսելա Մուշկամբարեանը բացւած յայտարարեց միջոցառումը եւ ողջոյնի ու շնորհաւորական խօսք ուղղեց հանդիսականներին՝ Անկախութեան 100-ամեակի առթիւ:

Ապա, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի հեզաճկուն աղջիկները կատարեցին «Նոր պար» եւ «Վասպուրականի շորոր» պարերը:
Օրւայ բանախօսն էր Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ճրտգ. Գէորգ Վարդանը: Նա իր խօսքը սկսեց մէջբերելով Երեւանի ժամանակի պարետ՝ Արշաւիր Շահխաթունիի բարիգալստեան խօսքը, երբ վերջինս, 543 տարի անկախ պետութիւն չունենալուց յետոյ, դիմաւորում էր Թիֆլիսից ժամանող Անկախացած Հայաստանի նոր կառավարութեանը՝ 1918-ի յունիսի 19-ին՝ Երեւանի դարպասների մօտ.

«Ձերդ գերազանցութիւն,
Որպէս Հայաստանի մայրաքաղաքի զինւորական հրամանատար, ողջունում եմ Ձեր գալուստը: Ես անսահման երջանիկ եմ, որ դարերից յետոյ առաջին սպան եմ, որ խոնարհեցնում է իր սուրը իր կառավարութեան առջեւ: Այս վայրկեանին ես հպարտութեամբ դնում եմ սուրս իր պատեանի մէջ եւ դուրս կը հանեմ այն ժամանակ, երբ Դուք հրամայէք պաշտպանել մեր աննման հայրենիքը»:

Այնուհետեւ բանախօսը անդրադարձաւ նորանկախ Հայաստանի Հանրապետութեան դէմ ծառացած վիթխարի մարտահրաւէրներին, Հանրապետութեան կարճատեւ կեանքի ընթացքում՝ հսկայական, իր ժամանակին անգամ աննախադէպ-ձեռքբերումներին, խորհրդային տիրապետութեան եօթանասունամեայ ժամանակաշրջանին, Սփիւռքի իրավիճակին, ապա վերանկախման տարիներին ու վերջապէս վերջին շրջանի ժողովրդական շարժումի արդիւնքում իշխանափոխութեանը, որ նոր յոյսերով է համակել համայն հայութեանը:
Վերջում ներկաները հիւրընկալւեցին եւ տօնական տրամադրութեամբ վայելեցին հնչող երաժշտութեան մեղեդիներն ու հայկական երգերը՝ Մայիսեան երեկոյի թովիչ մթնոլորտում:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com